Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմէն քաղաքում գտնւող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կը վերանորոգւի։
«alikonline.ir» - Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմէն քաղաքում գտնւող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կը վերանորոգւի։ Գրում է Ermenihaber.am-ը:
Հարցի շուրջ խօսել է Մենեմէնի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիւանը, որի խօսքով եկեղեցին վերանորոգւելու եւ օգտագործւելու է որպէս «Մշակոյթի ու գիտութեան կենտրոն»:
Փեհլիւանի տեղեկութիւններով, եկեղեցին մինչեւ 1922թ-ը օգտագործւել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրութեան է մատնւել, որի հետեւանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը:
«Անհրաժեշտ թոյլտւութիւնները ստանալուց յետոյ մենք մրցոյթ յայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների աւարտից յետոյ նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպէս արւեստի ու գիտութեան կենտրոն»,-ասել է քաղաքապետի պաշտօնակատարը:
Նշենք, որ Մենեմէնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքւելուց յետոյ թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործւել է որպես զինւորական պահեստ, ապա՝ ախոռ։