Հա

Մշակոյթ

30/08/2022 - 11:45

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հերթական յաջողութիւնն է արձանագրել

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր յաղթական երթը եւ այս անգամ յաղթող է ճանաչւել ամերիկեան մէկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցոյթում եւ արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրւող մրցանակին:

«alikonline.ir» - «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր յաղթական երթը եւ այս անգամ յաղթող է ճանաչւել ամերիկեան մէկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցոյթում եւ արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրւող մրցանակին: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են ԿԳՄՍ-ից։

Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականեան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդիւսեր` Մանուէլ Սարիբեկեան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչեան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերութիւն: Ֆիլմը նւիրւած է ազգերի փրկութեան նւիրեալների յիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնեայ ժողովուրդների զաւակներին (աւելին՝ https://ncca.am/hy/films/376-amerikaci-bari-samaraciner

Յիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցութիւն ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ենթակայութեամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։