Հա

Մշակոյթ

03/09/2022 - 14:20

Տեղի է ունեցել «Հայաստան-Իրան. պատմական անցեալը եւ ներկան» ժողովածուի շնորհանդէսը

Երէկ՝ սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան. պատմական անցեալը եւ ներկան» ժողովածուի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան. պատմական անցեալը եւ ներկան» ժողովածուի շնորհանդէսը:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը անցկացւել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում, որը վերանորոգւել եւ վերակահաւորւել է բարերար Աւետեան ընտանիքի միջոցներով:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի ու Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի կենտրոնի միջեւ յուշագիր է  ստորագրւել:

Միջոցառմանը հրաւիրւած են եղել բարերար Աւետեան ընտանիքի ներկայացուցիչները, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային, Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարէն Խանլարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։