Հա

Մշակոյթ

04/09/2022 - 10:25

Հայկական ֆիլմերի յաղթանակներն ու առաջիկայ փառատօնները

Հայ կինոգործիչների ֆիլմերը միջազգային հարթակներում յաջողութիւններ են գրացում՝ տարբեր փառատօններում արժանանալով մրցանակների ու առաջիկայում էլ սպասելով նոր յաղթանակների։

«alikonline.ir» - Հայ կինոգործիչների ֆիլմերը միջազգային հարթակներում յաջողութիւններ են գրացում՝ տարբեր փառատօններում արժանանալով մրցանակների ու առաջիկայում էլ սպասելով նոր յաղթանակների։

Հայաստանի Կինոգործիչների միութեան ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Թամարա Ստեփանեանի «Կանանց գիւղը» վաւերագրական ֆիլմը Յունաստանի Beyond Borders կինոփառատօնում արժանացել է FIPRESCI մրցանակի:

Ռեժիսորներ Արէն Մալաքեանի եւ Վահագն Խաչատրեանի «5 երազողները եւ ձին» խաղարկային ֆիլմը մասնակցելու է ամերիկեան Camden International Film Festival կինոփառատօնի հիմնական մրցութային ծրագրին։

Ռեժիսոր Հայկ Օրդեանի «Զուլալի» խաղարկային ֆիլմը ցուցադրւելու է Տաշքենդի միջազգային կինոփառատօնի շրջանակում անցկացւող «Համաշխարհային կինօ» ծրագրում։

Ռեժիսոր Արա Մնացականեանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը յաղթող է ճանաչւել ամերիկեան «Վաւերագրական ֆիլմեր առանց սահմանների» (Docs Without Borders International Film Festival) միջազգային կինոփառատօնում եւ արժանացել է «Բացառիկ արժանիքների համար» (EXCELLENCE) մրցանակի, ինչպէս նաեւ «Accolade Global Film Competition» մրցոյթում եւ արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրւող մրցանակին:

Ռեժիսոր Անգինէ Իսանեանսի «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Աւստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատօնին՝ միջազգային մրցութային բաժնում։

Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը մրցելու է Be Epic London International Film Festival-ի «Լաւագոյն խաղարկային ֆիլմ» անւանակարգում:

Իննա Մխիթարեանի «Թոնրատուն» ֆիլմն ընտրւել է ցուցադրւելու Ֆրանսիայում տեղի ունեցող հեղինակաւոր Les Etats généraux du film documentaire de Lussas փառատօնին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։