Հա

Մշակոյթ

05/09/2022 - 10:15

Ռուսաստանի Արմաւիր քաղաքում վերսկսւել է աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող հայկական թերթի տպագրութիւնը

Ռուսաստանի Արմաւիր քաղաքում վերսկսւել է աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող հայկական թերթի տպագրութիւնը։ Յայտնի է, որ «Կռունկ» անւանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լոյս է տեսել 1917 թւականի մայիսին՝ Ներսէս Երտեցեանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչութեան կեանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակւել է։

«alikonline.ir» - Ռուսաստանի Արմաւիր քաղաքում վերսկսւել է աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող հայկական թերթի տպագրութիւնը։ Յայտնի է, որ «Կռունկ» անւանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լոյս է տեսել 1917 թւականի մայիսին՝ Ներսէս Երտեցեանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչութեան կեանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակւել է։ «Կռունկ»-ը վերածնւել է  արդէն յետխորհրդային տարիներին եւ լոյս է տեսել 1995-1999 թւականներին՝ «Արմաւիր» մշակոյթի եւ գթութեան հայկական ընկերութեան կողմից, որը ղեկավարել է Արտեմ Գրիգորի Աւանէսովը։ Մի շարք պատճառներով թերթի հրատարակումը կրկին դադարեցւել էր։

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Երկրամաս»-ը, արդէն մեր օրերում Ռուսաստանի հայերի միութեան Արմաւիր քաղաքի  տեղական բաժանմունքի նախագահ Ռոբերտ Գալուստովը որոշում է կայացրել վերսկսել «Կռունկ» թերթի թողարկումը: Օգոստոսի 29-ին, ՌՀՄ տեղական բաժանմունքի խորհրդի նիստում տեղի է ունեցել թերթի առաջին թողարկման շնորհանդէսը։ Թերթն ընթերցողներին ծանօթացնելու է քաղաքի հայ համայնքում իրականացւող ակտիւ աշխատանքին։

Որոշւել է թերթը թողարկել ամիսը մէկ անգամ՝ 999 տպաքանակով։ «Կռունկ»-ը հրատարակւում է հովանաւորչական միջոցների հաշւին, ընթերցողների շրջանում տարածւում է անվճար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։