Հա

Մշակոյթ

05/09/2022 - 13:25

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատօնի պատմութեան մէջ առաջին ջազային համերգով ու Նոբէլեան մրցանակակրի դասախօսութեամբ

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատօնի պատմութեան մէջ առաջին ջազային համերգով ու Նոբէլեան մրցանակակրի դասախօսութեամբ:

«alikonline.ir» - Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատօնի պատմութեան մէջ առաջին ջազային համերգով ու Նոբէլեան մրցանակակրի դասախօսութեամբ:

Նոբէլեան մրցանակի դափնեկիր Էդւարդ Մոսերի դասախօսութեամբ ու փառատօնի պատմութեան մէջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երեւանում մեկնարկեց Starmus VI փառատօնը:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գլխուղեղում տարածութեան մէջ կողմնորոշւելու բջիջների համակարգի բացայայտման համար Նոբէլեան մրցանակի արժանացած, նորւեգացի հոգեբանութեան եւ նեարդաբանութեան պրոֆեսոր Էդւարդ Մոսերը «Երաժշտութիւնը եւ ուղեղը» խորագրով դասախօսութեան ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտութեան ընկալման առանձնայատկութիւնները՝ մասնաւորեցնելով դրանք առանձին հիւանդութիւնների, յատկապէս աֆազիայի պարագայում:

Մոսերը նաեւ նկատեց, որ երաժշտութիւնը սոցիալական երեւոյթ է, իսկ երաժշտական կատարումը կարող է նպաստել ուղեղի միջանձնային կոորդինացման մեխանիզմների գործարկմանը:

Դասախօսութեանը յաջորդեց ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար Դերեկ Շերինեանի ելոյթը` անգլիացի թմբկահար Սայմն Ֆիլիպսի եւ ամերիկացի բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչի մասնակցութեամբ։

Երեկոն ամփոփեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասեանը, ով բաս-կիթառահար Մարկ Կարապետեանի եւ հարւածային երաժիշտ Արթուր Հնաթեքի մասնակցութեամբ կատարեց 2020 թւականին լոյս տեսած «The Call Within» ալբոմի ստեղծագործութիւնները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։