Հա

Մշակոյթ

06/09/2022 - 10:10

Աղջոց վանքը ողբերգական վիճակում է. Վերանորոգման կարիք ունի

Արարատի մարզի բարձունքներից մէկի վրայ է գտնւում Աղջոց վանքը։  Սուրբ Ստեփանոսը վանական համալիրի գլխաւոր եկեղեցին է, կից՝ հիւսիսային կողմից, Սուրբ Պօղոս Պետրոս եկեղեցին է, Վանական համալիրի շրջակայքում՝ խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցը։

«alikonline.ir» - Արարատի մարզի բարձունքներից մէկի վրայ է գտնւում Աղջոց վանքը։  Սուրբ Ստեփանոսը վանական համալիրի գլխաւոր եկեղեցին է, կից՝ հիւսիսային կողմից, Սուրբ Պօղոս Պետրոս եկեղեցին է, Վանական համալիրի շրջակայքում՝ խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցը։

Ըստ աւանդութեան` այն հիմնադրել է Գրիգոր Լուսաւորիչը՝ 4-րդ դարի սկզբին` որպէս կուսանաց վանք, ապա, 13-րդ դարում՝ 1212-1217 թւականներին, կառուցւել է վանական համալիրը։ Գրում է Panorama.am-ը:

Այն, ինչ այժմ մնացել է ժամանակի կրօնական ու մշակութային կենտրոնից, Սուրբ Ստեփանոսի կանգուն պատերն են, Սուրբ Պօղոս-Պետրոս եկեղեցու արեւմտեան մուտքը՝ երկու կողմերում` Ս. Պօղոս եւ Ս. Պետրոս առաքեալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարեան Հայաստանի քանդակագործական արւեստի բացառիկ նմուշներից են:

Վանական համալիրն աւիրւել է 1679 թւականի երկրաշարժից:

«Աղջոց վանքն իսկապէս խորհրդաւոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել․ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգութիւն ունենք, ինչպէ՞ս ենք վերաբերւում ինքներս մեզ… Այստեղ մարդն, անկախ իրենից, սկսում է մտածել հայկականութեան ու հայութեան մասին»,- ասում է հերթական անգամ Աղջոց վանք այցելած Զինաւոր Մեղրեանը։

Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում․ վանական համալիրը պէտք է վերականգնւի, իրաւունք չունենք կորցնել անցեալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգեւոր ժառանգութիւնը։

Ժամանակի հրաշակերտ կառոյցին մի հայեացք նետելով՝ ակնյայտ է դառնում՝ բարդ ու դժւար աշխատանք է, բայց ցանկութեան ու ներդրումների դէպքում՝ իրականանալի։ Անհրաժեշտ է առաջին հերթին համախմբել մասնագիտական, նիւթական, մշակութային ռեսուրսը։

«Պէտք է հաւատալ ու գործել»,- խօսքը շարունակում է Զինաւոր Մեղրեանը, ով, ընկերների ու համախոհների հետ, առաջին քայլերն է անում Սուրբ Ստեփանոս վանական համալիրի վերականգնման գործի երկար ճանապարհին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։