Հա

Մշակոյթ

08/09/2022 - 11:20

«Թալիշ ժողովրդի պատմութեան մէջ այլեւս արձանագրւած է, որ թալիշերէնի առաջին ակադեմիական դասագիրքը հեղինակւել է հայ իրանագէտների կողմից». Ոսկանեան

Դէ ինչ, ինչպէս եւ խոստացել էինք, ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի ջանքերով լոյս ընծայւեց նւաստիս եւ իմ աշակերտ Յակոբ Աւչեանի հեղինակած «Թալիշերէնի դասագիրքը», որը նախատեսւած է Ադրբեջանի տարածքում խօսւող իրանական լեզուներից մէկը՝ թալիշերէնը, սովորելու եւ ուսումնասիրելու համար, գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - Դէ ինչ, ինչպէս եւ խոստացել էինք, ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի ջանքերով լոյս ընծայւեց նւաստիս եւ իմ աշակերտ Յակոբ Աւչեանի հեղինակած «Թալիշերէնի դասագիրքը», որը նախատեսւած է Ադրբեջանի տարածքում խօսւող իրանական լեզուներից մէկը՝ թալիշերէնը, սովորելու եւ ուսումնասիրելու համար, գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«Ակադեմիական այս հրատարակութիւնն առաջինն է իր տեսակի մէջ, քանի որ աշխարհում մինչ այս գոյութիւն չունէր թալիշերէնի որեւէ բուհական դասագիրք, եւ այս առումով հայերս, ինչպէս իրանագիտութեան մի քանի այլ ոլորտներում, առաջամարտիկ ենք եւ առաջատար։

Թալիշ ժողովրդի պատմութեան մէջ այլեւս արձանագրւած է, որ թալիշերէնի առաջին ակադեմիական դասագիրքը հեղինակւել է հայ իրանագէտների կողմից եւ հրատարակւել՝ Հայաստանի մայր բուհ Երեւանի պետական համալսարանում»,- գրել է Ոսկանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։