Հա

Մշակոյթ

08/09/2022 - 12:10

Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն ու համաշխարհային աստղերը՝ մէկ բեմում

Գիտութեան եւ արւեստի  STARMUS VI  փառատօնի շրջանակում երէկ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կայացել է Another World  խորագրով համերգ։

«alikonline.ir» - Գիտութեան եւ արւեստի  STARMUS VI  փառատօնի շրջանակում երէկ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կայացել է Another World  խորագրով համերգ։ Ելոյթ է ունեցել  STARMUS-ի համահիմնադիրն լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մէյը։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Նրան բեմում ընկերակցել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Սերժ Թանգեանը, Գրեհէմ Գոուլդմանը, Դերեկ Շերինեանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջէֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիւան Գասպարեան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջեանը, Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Նրանց նւագակցել է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նւագախումբը:

Տաւուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Queen-ի մի քանի երգերից հատւածներ է կատարել։ Նրանք արժանացել են յոտնկայս ծափահարութիւնների։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։