Հա

Մշակոյթ

11/09/2022 - 11:45

Դուք մանկանց շուրթերով իւրովի էք ապրեցնում Արցախը, որովհետեւ մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղւայ օրը

Ստեփանակերտում ընթանում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական երգչախմբի համերգները, որոնք նւիրւած են երգչախմբի 30-ամեակին։ Այս կապակցութեամբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան աշխարհասփիւռ մեծ ընտանիքը շնորհաւորական ուղերձ է յղել, որը համերգի ժամանակ բեմից ընթերցեց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը։

Ստեփանակերտում ընթանում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական երգչախմբի համերգները, որոնք նւիրւած են երգչախմբի 30-ամեակին։ Այս կապակցութեամբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան աշխարհասփիւռ մեծ ընտանիքը շնորհաւորական ուղերձ է յղել, որը համերգի ժամանակ բեմից ընթերցեց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը։

Շնորհաւորական ուղերձ

«Արցախ աշխարհի տոկուն հայրենակիցներ,

Սիրելի ընկեր Զաքար Քեշիշեան,

«Վարանդա» երգչախմբի շնորհալի մանուկներ,

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան աշխարհասփիւռ ընտանիքը միշտ սրտի թրթիռով ու ոգեւորութեամբ է հետեւել Արցախում Շուշիի «Վարանդա» երգչախմբի գործունէութեանը եւ այսօր անչափ կարեւորում է Ձեր ջանքերը յետպատերազմեան Արցախում երգչախմբի նորովի վերակազմակերպման գործում՝ որպէս Արցախ աշխարհի փոքրիկ, բայց նշխար դարձած հողակտորում լոյսի ու յոյսի, գալիքի հանդէպ անսպառ հաւատի աղբիւր:

Յիրաւի, Դուք մանկանց շուրթերով իւրուի էք ապրեցնում Արցախը, որովհետեւ մանկանց աչքերում է Արցախի ու բոլորիս վաղւայ օրը: Հաւատում ենք, որ պատերազմի դաժան օրերով անցած մեր Հայրենիքը Ձեզ պէս նւիրեալների շնորհիւ աշխարհին ամէն օր յիշեցնելու է իր գոյութեան մասին եւ մեր յաղթական երգը դեռ հնչելու է աշխարհի խուլ ականջին:

Սիրելի՛ «Վարանդա», շնորհաւոր 30-ամեակդ, ապրի՛ր ու ապրեցրո՛ւ հայ երգը: Հայ երգով ծիլ տո՛ւր Յոյսին, ու թող Յոյսն ու Հաւատը բողբոջեն ու ծաղկեն հայրենի Արցախում:

Ձեր վարձքը կատար:

Ջերմագին բարեւներով՝

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան մեծ ընտանիք»։

Hamazkayin Central

 

Յարակից լուրեր

  • ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը ԱՄՆ-ում հանդիպել է Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Տիգրան Պապիկեանի հետ
    ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը ԱՄՆ-ում հանդիպել է Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Տիգրան Պապիկեանի հետ

    ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՅԴ անդամ Լեռնիկ Յովհաննիսեանը ԱՄՆ այցելութեան ժամանակ Լոս Անջելէսում հանդիպել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ ԱՄՆ արեւմտեան շրջանի ներկայացուցիչ Տիգրան Պապիկեանի հետ։

  • Կայացաւ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտաժողովը
    Կայացաւ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտաժողովը

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակը եւ Երեւանի Խ. Աբովեանի անւան պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՊՄՀ դահլիճում կազմակերպեցին համահայկական գիտաժողով՝ «Պոլսահայ գրականութիւնը 20-րդ դարի կէսից մինչեւ մեր օրերը» խորագրով։

  • Համազգայինի Երեւանի գրասենեակի ուղերձը ՀՀ անկախութեան օրւայ առթիւ
    Համազգայինի Երեւանի գրասենեակի ուղերձը ՀՀ անկախութեան օրւայ առթիւ

    Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է ներքին եւ արտաքին նոր մարտահրաւէրների առջեւ, երբ վտանգւած են մեր Հայրենիքի սահմանները, երիցս խորհելու առիթ ունենք։

    Մեր պատմութեան ներկա շրջադարձը պարտաւորեցնում է իւրաքանչիւր հայի մտածել ազգային միասնութեան մասին, որը կարող է միակ երաշխիքը դառնալ Հայրենիքի փրկութեան ու յաւերժութեան։

  • «Վարանդա» երգչախմբի 30-ամեակն է
    «Վարանդա» երգչախմբի 30-ամեակն է

    ՀՅԴ անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ Զաքար Քեշիշեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշում է, որ հիմա ինչ վիճակում էլ լինենք, այն փաստը, որ 30 տարի առաջ մեր հերոսները արեան գնով ազատագրեցին Շուշին, այսօրւայ դրութեամբ չի նսեմանում, այլ, ընդհակառակը, հաւատք ու ուժ է տալիս, որ եթէ մի անգամ ազատագրել ենք, նշանակում է՝ էլի կը կարողանանք:

  • Ննգի գիւղում ձեւաւորւեց Համազգայինի ազգային պարի մանկապատանեկան խումբը
    Ննգի գիւղում ձեւաւորւեց Համազգայինի ազգային պարի մանկապատանեկան խումբը

    Սեպտեմբերի 11-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը եւ ազգային պարի պարուսոյց Մարիամ Անդրէասեանը այցելեցին Ննգի գիւղի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպեցին դպրոցի տնօրէն Էլեոնորա Սողոմոնեանի եւ աշակերտների հետ։ Ձեւաւորւեց ազգային պարի մանկապատանեկան խումբը, Մարիամ Անդրէասեանը ներկայացաւ հայկական ազգային պարերին նւիրւած դասախօսութեամբ, իսկ Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը ներկայացրեց Համազգայինի աշխարհասփիւռ կառոյցի գործունէութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։