Print this page
18/09/2022 - 10:00

Հնագէտները Եգիպտոսում Լեւոն Բ թագաւորի ժամանակաշրջանի հայկական մետաղադրամ են յայտնաբերել

Հնագէտները Եգիպտոսում Նեղոս գետի երկայնքով գտնւող Էսնա քաղաքի տաճարի յետեւում յայտնաբերել են մօտ 1000 տարւայ ոսկեայ եւ արծաթէ մետաղադրամների պահոց:

«alikonline.ir» - Հնագէտները Եգիպտոսում Նեղոս գետի երկայնքով գտնւող Էսնա քաղաքի տաճարի յետեւում յայտնաբերել են մօտ 1000 տարւայ ոսկեայ եւ արծաթէ մետաղադրամների պահոց, ըստ News.am-ի՝ գրում է Live Science-ը:

Անցեալ տարի սկսւած պեղումների ընթացքում յայտնաբերւել են այդ դարաշրջանի թագաւորների եւ թագաւորութիւնների 286 արծաթէ, ինչպէս նաեւ բազմաթիւ ոսկէ մետաղադրամներ, հայկական մետաղադրամ, որը հատւել է Ռուբինեանների դինաստիայից (մ.թ.ա. 12-13 դդ.) Կիլիկեան Հայաստանի առաջին թագաւոր Լեւոն Բ-ի օրօք, Օսմանեան կայսրութեան բրոնզէ եւ լատունէ մետաղադրամներ։

Յայտնաբերւել են նաեւ դիրհամներ (արծաթէ մետաղադրամներ, որոնք օգտագործւել են մի քանի արաբական պետութիւններում, այդ թւում՝ ժամանակակից Արաբական Միացեյալ Էմիրութիւններում), որոնք հատւել են տարբեր թագաւորների եւ սուլթանների կողմից։ Բացի այդ, հետազօտողները յայտնաբերել են կաղապարներ եւ իրեր, որոնք օգտագործւել են հատման գործընթացում, ասւում է թարգմանւած յայտարարութեան մէջ:

Հնագէտները վստահ չեն, թէ ինչու է գանձը մնացել տաճարի տեղում եւ յոյս ունեն, որ պահոցի հետագայ վերլուծութիւնը թոյլ կը տայ բացայայտել մետաղադրամների պատմութիւնը, ասւում է յայտարարութեան մէջ:

 

Յարակից լուրեր