Հա

Մշակոյթ

19/09/2022 - 11:50

«Արցախը (Ղարաբաղը) պատմական եւ ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով Մոսկւայում

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Մոսկւայի հայկական եկեղեցում կայացել է «Արցախը (Ղարաբաղը) պատմական եւ ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցել են 50-ից աւելի հայագէտներ, պատմաբաններ, հնագէտներ, մշակութաբաններ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Հեռավար զեկոյցներով հանդէս են եկել նաեւ հայագէտներ Միացեալ Նահանգներից, Կանադայից, Իտալիայից, Աւստրիայից եւ Ֆրանսիայից:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Մոսկւայի հայկական եկեղեցում կայացել է «Արցախը (Ղարաբաղը) պատմական եւ ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցել են 50-ից աւելի հայագէտներ, պատմաբաններ, հնագէտներ, մշակութաբաններ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Հեռավար զեկոյցներով հանդէս են եկել նաեւ հայագէտներ Միացեալ Նահանգներից, Կանադայից, Իտալիայից, Աւստրիայից եւ Ֆրանսիայից:

Գիտաժողովին մասնակցել են նաեւ «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (www.monumentwatch.org) ծրագրի թիմի անդամները, որոնք ներկայացրել են ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտը, Երեւանի Պետական համալսարանի մշակութաբանութեան ամբիոնը, Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պատամութեան թանգարանը։ Monumentwatch.org կայքից տեղեկանում ենք, որ նրանք հանդէս են եկել հետեւեալ զեկուցումներով։

Համլետ Պետրոսեան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, «Հնագիտական հետազօտութիւններն Արցախում. Աղւանական եկեղեցու ինստիտուցիոնալացման ժամանակի եւ բնոյթի մասին նոր տւեալների լոյսի ներքոյ»։

Լեուբա Կիրակոսեան, ճարտարապետութեան դոկտոր, պրոֆեսոր «Թաղածածկ դահլիճի յօրինւածքը Արցախի ճարտարապետութեան մէջ»։

Նժդեհ Երանեան, պատմական գիտութիւնների թեկնածու, «Արցախեան տափաստանի մարդակերպ կոթողների էթնօ-մշակութային պատկանելութեան հարցի շուրջ»։

Արմինէ Գաբրիէլեան, պատմական գիտութիւնների թեկնածու, «Կարասային թաղումները եւ էթնիկութեան խնդիրը աղւանա-հայկական շփման գօտում անտիկ շրջանում»։

Ռուբէն Յովսէփեան, պատմական գիտութիւնների թեկնածու, «Արցախի մշակութային ժառանգութեան յարձակումներն ադրբեջանական մեդիա հարթակներում»։

Հայկուհի Մուրադեան, պատմական գիտութիւնների թեկնածու, «Ադրբեջանի մշակութային քաղաքականութիւնն Արցախի մշակութային ժառանգութեան հանդէպ»։

Արմինէ Տիգրանեան, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի ասպիրանտ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան միջազգային համակարգը եւ ադրբեջանական վանդալիզմը»։

Անուշ Սաֆարեան, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի հայցորդ «Խաչքարեր. Ադրբեջանի պետական քաղաքականութիւնն Արցախի մշակութային ժառանգութեան հանդէպ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։