Հա

Մշակոյթ

21/09/2022 - 11:35

«Ինքնութիւն ու արւեստ». Մարտիրոս Սարեանի վիրտուալ ցուցադրութիւնը Google Arts and Culture հարթակում

Երեւանի Բիեննալ Արւեստի հիմնադրամը (Yerevan Biennial Art Foundation) Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի աջակցութեամբ մեկնարկում է արւեստագէտի գործերը ներկայացնող վիրտուալ ցուցադրութիւն՝ Google Arts and Culture հարթակում։

«alikonline.ir» - Երեւանի Բիեննալ Արւեստի հիմնադրամը (Yerevan Biennial Art Foundation) Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի աջակցութեամբ մեկնարկում է արւեստագէտի գործերը ներկայացնող վիրտուալ ցուցադրութիւն՝ Google Arts and Culture հարթակում։ Ըստ Panorama.am-ի՝ այս մասին տեղեկացնում է Սարեանի տուն-թանգարանի ֆէյսբուքեան էջը։

Google Arts & Culture-ը աշխարհում ամենայայտնի թւային հարթակներից է, որը ներկայացնում է միջազգային ամենահեղինակաւոր մշակութային հաստատութիւնները, թանգարաններն ու ցուցասրահները։ Այն ունի աւելի քան 80 ներկայացւած երկիր։

«Ինքնութիւն ու արւեստ»-ը վիրտուալ ցուցադրութիւն է, որը ներկայացնում է Մարտիրոս Սարեանի ճանբորդութիւնն Արեւելք։ Ոգեշնչման նոր աղբիւրների եւ նոր գաղափարների հետ մէկտեղ, այս ճանբորդութիւնը նրան տալիս է արեւելքի զգայական գիտակցում, որը արւեստագէտը օգտագործում է որպէս հիմք՝ հետագայում իր մայրենիքի վիզուալ ձեւակերպման համար։

Ցուցադրութիւնը կենտրոնանում է արւեստագէտի ճամբորդութեան վրայ՝ միաժամանակ նաեւ ներկայացնելով պատմական կոնտեքստն ու քաղաքական իրավիճակները, Առաջին Համաշխարհային պատերազմի նախանշաններն ու տանում դէպի Եղեռն եւ Առաջին Հանրապետութեան ձեւաւորում, որը ստեղծում է մայրենիքի ձեւակերպման խնդիրը։

Ցուցադրութիւնը միախառնում է Սարեանի գրառումներն ու նամակները պատմական նկարագրութիւնների եւ դիտարկումների հետ՝ ընթերցանելի ու թեթեւ ձեւաչափով տեղափոխելով ընթերցողին այն պատմական շրջան, որում ստեղծագործել է արւետագէտը։

Ամբողջ ցուցադրութեան առանցքը Սարեանն ու այն մեծ դերը, որն ինքը ունեցել է իր նոր ձեւաւորւող պետութեան վիզուալ ձեւակերպման մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։