Հա

Մշակոյթ

22/09/2022 - 11:50

Սիմոն Աբգարեանը նկարահանւել է «Նոտր Դամ» ֆիլմում

2019 թւականին Փարիզի Աստւածամօր տաճարի հրդեհի մասին սերիալը կը թողարկւի Netflix հոսքային ծառայութեան միջոցով։

«alikonline.ir» - 2019 թւականին Փարիզի Աստւածամօր տաճարի հրդեհի մասին սերիալը կը թողարկւի Netflix հոսքային ծառայութեան միջոցով։ Ըստ Panorama.am-ի՝ Kulturomania.ru կայքը գրում է, որ նախագիծը ստացել է «Նոտր-Դամ» անուն։ Այն ֆրանսերէն է։ Հեռուստադիտողին կը ներկայացւեն կրակը մարած երկու հրշէջների, լրատւական հաղորդավարի եւ հասարակ մարդկանց պատմութիւնները։

Նախագծի ռեժիսորն է Էրւէ Հադմարը։ Գլխաւոր դերերում հանդէս են եկել ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարեանը, ֆրանսիացի դերասաններ Քերոլայն Պրուստը, Շանդոր Ֆունտեքը եւ Կորենտին Ֆիլան։

«Նոտր Դամ» մինի սերիալի պրեմիերան կը կայանա Netflix-ում հոկտեմբերին։

 

Յարակից լուրեր

  • Սիմոն Աբգարեանը՝ ֆրանսիական «Molières 2020» թատերական մրցանակաբաշխութեան եռակի յաղթող
    Սիմոն Աբգարեանը՝ ֆրանսիական «Molières 2020» թատերական մրցանակաբաշխութեան եռակի յաղթող

    Յունիսի 23-ին հեռարձակւած ֆրանսիական «Molières» հեղինակաւոր թատերական մրցանակաբաշխութեանը հայազգի Սիմոն Աբգարեանը դարձել է եռակի մրցանակակիր։

  • Ցեղասպանութեան մասին Ֆաթիհ Աքինի ֆիլմը կը ցուցադրւի ԱՄՆ-ում
    Ցեղասպանութեան մասին Ֆաթիհ Աքինի ֆիլմը կը ցուցադրւի ԱՄՆ-ում

    Թուրքական ծագում ունեցող գերմանացի կիոնռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների մասին, ցուցադրութեան դուրս կը գայ ԱՄՆ-ում:
    «Ասպարէզ» պարբերականի փոխանցմամբ՝ ֆիլմը կը սկսի ցուցադրւել սեպտեմբերի 18-ից Լոս Անջելէսի եւ Նիւ Եօրքի կինոթատրոններում:

  • «1915» ֆիլմը նկարահանւել է Լոս Անջելէսում
    «1915» ֆիլմը նկարահանւել է Լոս Անջելէսում

    «Asbarez» պարբերականի փոխանցմամբ, Հայոց Ցեղասպանութեան թեմայով այս ֆիլմի առաջին ներկայացումը 2015 թւականին է:
    «1915»-ը սցենարիստ-ռեժիսորներ Կարին Յովհաննիսեանի եւ Ալէք Մուխիբեանի դեբիւտն է գեղարւեստական ֆիլմի ոլորտում: Պրոդիւսերը Թերրի Լէոնարդն է, դերասանները՝ Սիմոն Աբգարեանը, Անժէլ Սարաֆեանը, Սէմ Փէյջը, Նիկոլայ Կինսկին եւ Ջիմ Պիդոքը:

  • Ֆաթիհ Աքին.- «Յանուն արւեստի արժէ մեռնել»
    Ֆաթիհ Աքին.- «Յանուն արւեստի արժէ մեռնել»

    Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատօնում կայացել է թուրքական ծագումով գերմանացի անւանի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Հատում» (The Cut) ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան մասին:
    Ռեժիսոր Ֆաթիհ Աքընն ու ֆիլմի դերասանները Վենետիկի 71-րդ կինոփառատօնի շրջագծում, ֆիլմի մասին մամլոյ ասուլիս են տւել:

  • Թուրք անւանի ռեժիսորը Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ կը ներկայացնի Վենետիկի կինոփառատօնին
    Թուրք անւանի ռեժիսորը Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ կը ներկայացնի Վենետիկի կինոփառատօնին

    Թուրքական ծագումով գերմանացի անւանի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի վերջին աշխատանքը՝ «Հատումը» (The Cut), նւիրւած է Հայոց Ցեղասպանութեանը,- յայտնում է asbarez.com-ը:
    Ֆիլմը ռեժիսորի «Սէրը, մահը եւ Սատանան» եռապատման շարքից է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։