Հա

Մշակոյթ

29/09/2022 - 17:00

Արա Մնացականեանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի փառատօնում մրցանակի է արժանացել

Ռեժիսոր Արա Մնացականեանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատօնում (Cannes World Film Festival) յաղթող է ճանաչւել եւ արժանացել «Լաւագոյն մարդասիրական ֆիլմ» մրցանակին։

Ռեժիսոր Արա Մնացականեանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատօնում (Cannes World Film Festival) յաղթող է ճանաչւել եւ արժանացել «Լաւագոյն մարդասիրական ֆիլմ» մրցանակին: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ 

Ֆիլմը նւիրւած է ազգերի փրկութեան նւիրեալների յիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնեայ ժողովուրդների զաւակներին։

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցութիւն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայութեամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:

Ֆիլմի սցենարիստն է Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդիւսերը` Մանուէլ Սարիբէկեանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչեանը, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերութիւնը:

Ֆիլմի մասին. 

Սա պատմութիւն է փրկւածների մասին: Նաեւ պատմութիւն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիւ, իսպառ ոչնչացումից փրկւեցին քրիստոնեայ ժողովուրդների բեկորներ:

Մարդկային կեանքերի փրկութիւնն էր նրանց առաքելութիւնը: Ամերիկացի գրող-ցեղասպանագէտը, այլ անկախ հետազօտողներ, բացայայտում են 20-րդ դարասկզբին, Օսմանեան կայսրութիւնում (ներկայիս Թուրքիայում) իրականացւած ցեղասպանութիւնների եւ ամերիկացի մարդասերների կողմից կազմակերպւած օգնութեան մանրամասները:

 

Յարակից լուրեր

  • Կանն աւարտւեց
    Կանն աւարտւեց

    Երէկ՝ Ֆրանսիայում աւարտւեց Կաննի 71-րդ կինոփառատօնը: «Ոսկէ արմաւենու ճիւղ»-ի համար այս տարի պայքարեցին աւելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցոյթի ժիւրիի նախագահն էր աւստրալացի դերասանուհի Քէյթ Բլանշետը, որն էլ բացել էր փառատօնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզէի հետ միասին:

  • Անահիտ Աբադի «Եւա»-ն կարող է յայտնւել «Կանն»-ում
    Անահիտ Աբադի «Եւա»-ն կարող է յայտնւել «Կանն»-ում

    Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի աշխատանքները կաւարտւեն մինչ գարուն: Նախատեսւում է, որ այն կը մասնակցի «Կանն»-ի միջազգային կինոփառատօնին:

  • Արմաւենու երկու ոսկէ ճիւղ՝ «Ֆորուշանդէ»-ին
    Արմաւենու երկու ոսկէ ճիւղ՝ «Ֆորուշանդէ»-ին

    Իր աշխատանքներն աւարտեց «Կանն»-ի 69-րդ կինոփառատօնը, որի ընթացքում մեծ յաջողութիւն ունեցաւ իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադիի նոր ֆիլմը՝ «Ֆորուշանդէ»-ն:
    «Ֆորուշանդէ»-ն արժանացաւ՝ «Ոսկէ արմաւենի» երկու մրցանակի՝ լաւագոյն սցենար եւ լաւագոյն տղամարդ դերասան՝ Շահաբ Հոսէյնիին:

  • Ատոմ Էգոյեանի «Գերուհին» ֆիլմը կինովարձոյթում կը յայտնւի օգոստոսին
    Ատոմ Էգոյեանի «Գերուհին» ֆիլմը կինովարձոյթում կը յայտնւի օգոստոսին

    Կանադահայ ռեժիսոր եւ սցենարիստ Ատոմ Էգոյեանի «Գերուհին» («The Captive») կինոնկարը համաշխարհային կինովարձոյթում կը յայտնւի օգոստոսի 21-ից: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով vokrug.tv կայքը, «Ego Film Arts»-ի եւ «The Film Farm»-ի համատեղ ջանքերով ստեղծւած կինոնկարն արդէն իսկ ցուցադրւել է այս տարւայ Կաննի 67-րդ կինոփառատօնին:

  • Լեւոն Մութաֆեան.- ««Նռան գոյնը» Կաննում որպէս ուկրայնական ֆիլմ ներկայացնելով՝ ուկրայնացիները փորձել են պատժել հայերին»
    Լեւոն Մութաֆեան.- ««Նռան գոյնը» Կաննում որպէս ուկրայնական ֆիլմ ներկայացնելով՝ ուկրայնացիները փորձել են պատժել հայերին»

    Արւեստաբան Լեւոն Մութաֆեանը դատապարտում է ուկրայնացի կինոգործիչների Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» Կաննի միջազգային կինոփառատօնում որպէս ուկրայնական ֆիլմ ներկայացնելու փաստը:
    «Ուկրայնացի կինոգործիչների այս քայլի մէջ ես առաջին հերթին քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Շատ լաւ յիշում ենք, որ Հայաստանը չաջակցեց Ուկրայինային եւ անցաւ Ռուսաստանի կողմը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։