Հա

Մշակոյթ

01/10/2022 - 09:50

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կանցկացւի «Յաջորդ 20 տարիները կը լինեն աւելի լաւը» խորագրի ներքոյ

ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ կազմակերպւող «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արւեստի միջազգային փառատօնն այս տարի կանցկացւի հոկտեմբերի 1-8-ը: 

«alikonline.ir» - ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ կազմակերպւող «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արւեստի միջազգային փառատօնն այս տարի կանցկացւի հոկտեմբերի 1-8-ը: Գրում է Hetq.am-ը:

ԿԳՄՍ նախարարութեան հաղորդագրութեան համաձայն՝ յոբելեանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «յաջորդ 20 տարիները կը լինեն աւելի լաւը» խորագիրը:

Փառատօնի բացումը կը կայանայ հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլաւսկու անւան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիոն» (Ռումինիա) կը ներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:

Այս տարի փառատօնը կը հիւրընկալի 10 երկրի աւելի քան 250 մասնակիցների եւ հիւրերի, այդ թւում՝ հեղինակաւոր արւեստագէտների, արտ-մենեջերների, միջազգային փառատօնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայէլից, Էստոնիայից, Իրանից եւ այլ երկրներից:

Երեւանեան 14 բեմահարթակում կը ցուցադրւի աւելի քան 26 ներկայացում: Թատերասէրները հնարաւորութիւն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպէս նաեւ բացօթեայ ներկայացումներ:

Փառատօնի նշանաւոր ներկայացումը Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա յաւերժ կուռքը» ներկայացումն է:

Երեւանեան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդէս կը գան Երեւանի Կամերային, «Համազգային», Յ. Թումանեանի անւան տիկնիկային եւ «Միհր» թատրոնները: Հիմնական ծրագրից բացի՝ փառատօնի ընթացքում կը լինեն վարպետութեան դասեր՝ անւանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերաէտ Անդրէյ Մոսկւինը (Լեհաստան), պրոդիւսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):

Որպէս առաջին ներկայացում ընտրւել է Յ. Թումանեանի անւան տիկնիկային թատրոնի կողմից բեմադրւած «Դետեկտիւ Ալէնը» ներկայացումը, որը նւիրւած է 44-օրեայ պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, «Ոսկէ արծիւ» շքանշանակիր Ալէն Մարգարեանին եւ գրւած է նրա հեղինակային հեքիաթների հիման վրայ։

Փառատօնի շրջանակում ներկայացումներ կը ցուցադրւեն նաեւ Գիւմրիում եւ Վանաձորում:

«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արւեստի միջազգային փառատօնն առաջին անգամ կայացել է 2003 թւականին: Փառատօնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասեանը: 2019-2021 թթ. Եւրոպական փառատօների ասոցիացիան 715 եւրոպական փառատօներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արւեստի միջազգային փառատօնն ընտրել եւ ընդգրկել է 24 լաւագոյնների ցանկում:

Փառատօնի ծրագիրը՝ այստեղ:

 

Յարակից լուրեր

  • Աւելի քան 40 ներկայացում Երեւանում. յայտնի է` երբ կը մեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատօնը
    Աւելի քան 40 ներկայացում Երեւանում. յայտնի է` երբ կը մեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատօնը

    Թատերական փառատօնի շնորհիւ թատերասէրները հնարաւորութիւն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպէս նաեւ բացօթեայ ներկայացումներ:

  • Իրանական թատրոնի ներկայացուցիչները գոհ են հայ հանդիսատեսից
    Իրանական թատրոնի ներկայացուցիչները գոհ են հայ հանդիսատեսից

    «Իրաւունք» թերթից տեղեկանում ենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» 11-րդ միջազգային թատերական փառատօնի շրջագծում հոկտեմբերի 4- 8-ը իրականացւեց Իրանական ծրագիր: Հայ հանդիսատեսը հնարաւորութիւն ունեցաւ ծանօթանալու իրանական ժամանակակից թատերական տենդենցներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանական ներկայացումների համակարգող ԱԼԲԵՐՏ ԲԵԳԻՋԱՆԵԱՆԸ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։