Հայաստանից ամերիկեան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխութեանը ներկայացւող վաւերագրական անիմացիոն «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկեան պրեմիերան կը կայանայ Լոս Անջելէսի «Animation Is Film» կինոփառատօնի մրցութային ծրագրում։
«alikonline.ir» - Հայաստանից ամերիկեան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխութեանը ներկայացւող վաւերագրական անիմացիոն «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկեան պրեմիերան կը կայանայ Լոս Անջելէսի «Animation Is Film» կինոփառատօնի մրցութային ծրագրում։
Ըստ Panorama.am-ի՝ ԿԳՄՍ նախարարութեան հաղորդմամբ, ցուցադրութիւնը տեղի կունենայ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կը յաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակեանի հետ:
Ֆիլմը ներկայացնում է Աւրորա Մարդիգանեանի՝ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրելուց մինչեւ հոլիվուդեան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդեան համր ֆիլմում վերամարմնաւորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանութեան սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Մեծ Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծւել է «Զօրեան» ինստիտուտի գիտական աջակցութեամբ եւ ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանութեան բանաւոր պատմութեան արխիւի հիման վրայ։
Ֆիլմը հայ-գերմանա-լիտւական համատեղ արտադրութեան կինոնախագիծ է (արտադրող ընկերութիւններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր եւ սցենարիստ՝ Իննա Սահակեան, պրոդիւսերներ՝ Վարդան Յովհաննիսեան, Քրիստիան Բից, Իւստէ Միխայլինայտէ։
Յիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցութիւն: