Հա

Մշակոյթ

14/10/2022 - 12:50

«Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատօնում ճանաչւել է «Lաւագոյն գեղարւեստական ֆիլմ»

Ռեժիսոր Միքայէլ Ա. Գուրջեանի «Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատօնում ճանաչւել է յաղթող «Lաւագոյն գեղարւեստական ֆիլմ» անւանակարգում։ Միաժամանակ ֆիլմի օպերատոր Ղասեմ Էբրահիմեանը նոյն կինոփառատօնում ստացել է «Lաւագոյն օպերատորական աշխատանք» անւանակարգը։

«alikonline.ir» - Ռեժիսոր Միքայէլ Ա. Գուրջեանի «Ամերիկացի» ֆիլմը Woodstock կինոփառատօնում ճանաչւել է յաղթող «Lաւագոյն գեղարւեստական ֆիլմ» անւանակարգում։ Միաժամանակ ֆիլմի օպերատոր Ղասեմ Էբրահիմեանը նոյն կինոփառատօնում ստացել է «Lաւագոյն օպերատորական աշխատանք» անւանակարգը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։ 

Օրեր առաջ Համբուրգի կինոփառատօնում, որտեղ ներկայացւած էին 100-ից աւելի ֆիլմեր, «Ամերիկացի» ֆիլմը ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։ 

Ֆիլմը պատմում է Ցեղասպանութիւնից հրաշքով ողջ մնացած եւ Միացեալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցաւօք, այդ ոճրագործութեան զոհ էր դարձել: Պատմութիւնը սկսւում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախւում խորհրդային կոմունիզմ կոչւող դաժան իրականութեանը: 

Ռեժիսոր եւ սցենարիստ՝ Միքայէլ Ա. Գուրջեան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմեան, դերասաններ՝ Յովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիէր Նշանեան, պրոդիւսերներ՝ Արման Նշանեան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասեան, Անի Որսկանեան, արտադրող ընկերութիւն՝ People Of Ar Productions:

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայութեամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։