Ռեժիսոր Իննա Մխիթարեանի «Թոնրատուն» ֆիլմն իր հերթական յաջողութիւններն է գրանցել երկու փառատօներում։
«alikonline.ir» - Ռեժիսոր Իննա Մխիթարեանի «Թոնրատուն» ֆիլմն իր հերթական յաջողութիւններն է գրանցել երկու փառատօներում։
Ըստ Panorama.am-ի՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, պետական ֆինանսական աջակցութիւն ստացած «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկւել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի աւստրիական պրեմիերան է։ Ֆիլմը միաժամանակ ընտրւել է Ֆրանսիայի Les Écrans Documentaires in Arcueil (France) փառատօնի մրցութային ծրագրում։
Ֆիլմի մասին. 5 կին 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանը. լաւաշ են թխում ու քննարկում կեանքն ու պատերազմը։
Ֆիլմի պրոդիւսերներն են՝ Անժելա Ֆրանգեան, Ստեֆան Ժուրդէն, Դը Գոլ Էիդ, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակեանը։