Հա

Մշակոյթ

17/10/2022 - 13:40

«Աւրորայի լուսաբացը»՝ կինոփառատօնից կինոփառատօն

Ռեժիսոր եւ սցենարիստ Իննա Սահակեանի «Աւրորայի լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն ֆիլմը ներկայացւել է Asia Pasific Screen Award (APSA) (Ասիա-խաղաղովկիանոսեան էկրանաւորման» մրցանակաբաշխութիւն) «Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» անւանակարգում, որտեղ մրցելու են 5 անիմացիոն ֆիլմեր:

«alikonline.ir» - Ռեժիսոր եւ սցենարիստ Իննա Սահակեանի «Աւրորայի լուսաբացը» վաւերագրական-անիմացիոն ֆիլմը ներկայացւել է Asia Pasific Screen Award (APSA) (Ասիա-խաղաղովկիանոսեան էկրանաւորման» մրցանակաբաշխութիւն) «Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» անւանակարգում, որտեղ մրցելու են 5 անիմացիոն ֆիլմեր:

Ըստ Panorama.am-ի՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնից յայտնում են, որ APSA-ն «Ասիա-խաղաղովկիանոսեան» կինոակադեմիայի մրցանակաբաշխութիւնն է, որին տարեկան մասնակցում է աւելի քան 70 երկիր։ Այն համագործակցում է FIAPF-ի հետ (Կինոարտադրողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) եւ նրա յատուկ մրցանակներից մէկը ԻՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոյ գտնւող մշակութային բազմազանութեան մրցանակն է:

Ազգային կինոկենտրոնից նաեւ նշում են, որ «Աւրորայի լուսաբացը» ընդգրկւած է նաեւ վաւերագրական ֆիլմերի IDFA հեղինակաւոր փառատօնի (Ամստերդամի վաւերագրական ֆիլմերի միջազգային փառատօն) Best of Fests («Փառատօների լաւագոյն ֆիլմեր») բաժնում:

«Աւրորայի լուսաբացը»՝ հայ-գերմանա-լիտւական համատեղ արտադրութեան ֆիլմ է (արտադրող ընկերութիւններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր եւ սցենարիստ Իննա Սահակեան, պրոդիւսերներ` Վարդան Յովհաննիսեան, Քրիստիան Բից, Իւստէ Միխայլինայտէ: Ֆիլմը ստեղծւել է «Զօրեան» ինստիտուտի գիտական աջակցութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան բանաւոր պատմութեան արխիւի հիման վրայ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։