Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022թ. հոկտեմբերի 21-ից կը ցուցադրւի Ամերիկայի Միացեալ Նահանգների ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագոյն քաղաքներում՝ Գլենդէլ, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն եւ այլն։
«alikonline.ir» - Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022թ. հոկտեմբերի 21-ից կը ցուցադրւի Ամերիկայի Միացեալ Նահանգների ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագոյն քաղաքներում՝ Գլենդէլ, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն եւ այլն։
Ըստ Panorama.am-ի՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաղորդում է, այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանեան ֆիլմեր, եւ այս տարի ընդգրկւած է նաեւ հայկական արտադրութեան «Դրախտի դարպասը» ֆիլմը։
Պետական ֆինանսական աջակցութիւն ստացած «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկւել էր սեպտեմբերի 2-3-ը անցկացւող Be Epic Լոնդոնի միջազգային կինոփառատօնում, որտեղ ցուցադրւել է որպէս փառատօնի բացման ֆիլմ՝ յաղթելով «Լաւագոյն օպերատորական աշխատանք» անւանակարգում:
«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիւան Աւետիսեանի՝ արցախեան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրութիւն է՝ Հայաստան, Լիտւա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։
Ֆիլմի մասին.
Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը (50 տարեկան), 2016թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը։ Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա՝ իւրացրել նրա մարտի դաշտում արւած լուսանկարները...