Հա

Մշակոյթ

27/10/2022 - 10:05

Եւրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականութիւնը՝ ջնջելու եւ ժխտելու հայկական մշակութային ժառանգութիւնը ԼՂ-ում եւ նրա շրջակայքում

Եւրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին մշակւում է «Մշակոյթի եւ միջազգային մշակութային յարաբերութիւնների նոր եւրոպական օրակարգը 2023-2026 թւականների համար» (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկոյցը, որտեղ մշակութային գլոբալ քաղաքականութեան արդիւնաւէտ իրականացման ռազմավարութեան համար, ի թիւս այլ հրատապ հարցերի, կարեւորւել է ԼՂ մշակութային արժէքների պաշտպանութեան հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքից։

«alikonline.ir» - Եւրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին մշակւում է «Մշակոյթի եւ միջազգային մշակութային յարաբերութիւնների նոր եւրոպական օրակարգը 2023-2026 թւականների համար» (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկոյցը, որտեղ մշակութային գլոբալ քաղաքականութեան արդիւնաւէտ իրականացման ռազմավարութեան համար, ի թիւս այլ հրատապ հարցերի, կարեւորւել է ԼՂ մշակութային արժէքների պաշտպանութեան հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքից։

Եւրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչութեան քննարկումների արդիւնքում որոշում է կայացւել ներկայացնել լրամշակում, որով յղում կը կատարւէր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունւած՝ ԼՂ-ում մշակութային արժէքների ոչնչացման վերաբերեալ բանաձեւին, որում Ադրբեջանին ուղղւած յստակ եւ քննադատական ուղերձներ կան՝ (հաշւի առնելով 2015 թւականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբաւորման կողմից իրականացւած մշակութային վայրերի ոչնչացման եւ 2022 թւականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ իր որոշումները.)

«Լրամշակումների ներկայացման վերջնաժամկէտը (սեպտեմբերի 16) համընկաւ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, եւ Նատալի Լուազոն (Եւրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամաւոր) ներկայացրեց նաեւ առանձին լրամշակում՝ հետեւեալ խմբագրութեամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականութիւնը՝ ջնջելու եւ ժխտելու հայկական մշակութային ժառանգութիւնը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրաւունքը եւ 2021 թւականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսւած ագրեսիան, որն էլ աւելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգութիւնը. կոչ է անում ԵՄ-ին ակտիւօրէն ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջ դնի ռազմական գործողութիւններին եւ մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնւող մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղւած ջանքերին, մասնաւորապէս՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ԻՒՆԵՍԿՕ-ի փաստահաւաք առաքելութեանը)»:

Մէկ այլ լրամշակում ներկայացւեց ԵԺԿ խմբակցութեան յոյն եւ կիպրացի ութ պատգամաւորների կողմից՝ «կոչ է անում թուրքական իշխանութիւններին լիովին յարգել մշակութային եւ կրօնական յուշարձանների եւ խորհրդանիշների պատմամշակութային բնոյթը, յատկապէս ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան օբիեկտների ցանկում ընդգրկւածներին. կոչ է անում Թուրքիային ամբողջութեամբ յարգել քրիստոնէական, հայկական, պոնտական եւ հրէական ծագում ունեցող յուշարձանները պաշտպանելու իր միջազգային պարտաւորութիւնը»:

Քւէարկութեան նախօրէին՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽ խմբակցութիւններին ուղարկւեց «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկոյցը եւ դրանում արձանագրւած՝ Հադրութի Ս. Սարգիս եկեղեցու ոչնչացման դէպքը:

Եւրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտէն հոկտեմբերի 13-ի նիստում կայացած քւէարկութեամբ ձայների մեծամասնութեամբ ընդունւեցին նախորդ բանաձեւերին յղում անելու վերաբերեալ լրամշակումը, ինչպէս նաեւ 106-րդ եւ 137-րդ լրամշակումները:

Վերոնշեալ 106-րդ լրամշակման ընդունումն այս պահին կարեւոր էր ոչ միայն պայմանաւորւած դրանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի յստակ դատապարտմամբ, այլ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերեալ զեկոյցների մշակմանը զուգահեռ հայկական մշակութային արժէքների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականութիւնը դատապարտող AFET դիրքորոշման վերահաստատմամբ. 2022թ. մարտին ԼՂ-ում մշակութային արժէքների ոչնչացման վերաբերեալ բանաձեւի ընդունումից յետոյ Ադրբեջանը շատ ակտիւ քարոզչութիւն է իրականացնում նշեալ բանաձեւի «միակողմանի լինելու» ուղղութեամբ»,- նշւած է Monumentwatch.org կայքում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։