Հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդման հարցում մեծ նշանակութիւն պէտք է, որ ունենայ թարգմանական գործը։
Նոյեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցաւ Սաադիի անւան առաջին գրական մրցանակաբաշխութիւնը։ Մրցանակակիրը Էդւարդ Հախվերդեանն էր։
«alikonline.ir» - Հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդման հարցում մեծ նշանակութիւն պէտք է, որ ունենայ թարգմանական գործը։
Նոյեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցաւ Սաադիի անւան առաջին գրական մրցանակաբաշխութիւնը։ Մրցանակակիրը Էդւարդ Հախվերդեանն էր։ Գրում է Shamshyan.com-ը:
Բանաստեղծ-արձակագիրն իր կեանքի ողջ գրական գործունէութիւնը նւիրել է թարգմանական գործին։ Սաադիի անւան գրական մրցանակի սահմանումը հետապնդում է կարեւորագոյն նպատակ՝ բարեկամ երկու երկրների գրական ժառանգութեան ներկայացումը մայրենի լեզւով։ ԻԻՀ դեսպանատան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային խօսեց թարգմանիչների եւ Թարգմանչաց տօնի՝ ազգերի մշակոյթները միմեանց ճանաչելի դարձնելու հարցում շատ իւրայատուկ ներդրում ունենալու մասին։ Էդւարդ Հախվերդեանը թարգմանել է իրանցի ժամանակակից եւ դասական գրողների 20-ից աւելի գործեր։ Հոսէյն Թաբաթաբայիի խօսքով, շատ էին յաւակնորդ թարգմանիչները, որոնք կարող էին արժանանալ այս մրցանակին, սակայն այդ ճանապարհը կը հարթւի հէնց Հախվերդեանին մրցանակ յանձնելու արարողութեամբ. նա յոյս յայտնեց, որ Սաադիի անւան մրցանակաբաշխութիւնը կը լինի ամենամեայ եւ շարունակական։ Թարգմանական գործի իրականացման հարցում մեծ դերակատարում ունի նաեւ Հայաստանի գրողների միութիւնը. Նախագահ Էդւարդ Միլիտոնեանը մեծ ոգեւորութեամբ խօսեց Էդւարդ Հախվերդեանի կատարած անձնւէր եւ բարեկամ երկրների մշակութային ձեռագրերը ամրապնդող գործունէութեան մասին՝ շեշտելով, որ Հախվերդեանն օրինակ պէտք է ծառայի երիտասարդ թարգմանիչների համար։
Արձակագիր Հախվերդեանը վստահ կերպով նշեց, որ իր այս աշխատանքը շարունակական բնոյթ է ունենալու. հայ ընթերցողների սեղաններից երբեւէ չի բացակայելու Իրանի գրողների նշանաւոր գործերը։ Թարգմանել է ոչ միայն արձակը, այլեւ դրամատուրգիան, հեքիթաները եւ պոէզիան։
Յիշեցնենք, որ արձակագիրը որպէս մրցանակ հնարաւորութիւն կունենայ վայելել 7-օրեայ հանգիստ՝ Իրանի Շիրազ քաղաքում։