Հա

Մշակոյթ

08/11/2022 - 11:30

Ջիմի Քիմէլը կը վարի «Օսկար»-ը

«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխութիւնը կը վարի ամենարիկացի շոումեն Ջիմի Քիմէլը։ Նա մրցանակաբաշխութեան արարողութիւնը կը վարի միայնակ։ Շոումենը «Օսկար»-ի հաղորդավարն է եղել նաեւ 2017 եւ 2018 թւականներին: 

«alikonline.ir» - «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխութիւնը կը վարի ամենարիկացի շոումեն Ջիմի Քիմէլը։ Նա մրցանակաբաշխութեան արարողութիւնը կը վարի միայնակ։ Շոումենը «Օսկար»-ի հաղորդավարն է եղել նաեւ 2017 եւ 2018 թւականներին: Տեղեկացնում է Panorama.am-ը:

««Օսկար» մրցանակաբաշխութիւնը վարելու երրորդ հրաւէրը ե՛ւ մեծ պատիւ է, ե՛ւ ծուղակ: Բայց, ամէն դէպքում, ես շնորհակալ եմ Ակադեմիայի հրաւէրի համար այն բանից յետոյ, երբ բոլոր պարկեշտ մարդիկ մերժեցին»,- կատակել է Քիմէլը:

Kulturomania.ru-ն գրում է, որ մրցանակաբաշխութիւնը կը հեռարձակւի ABC հեռուստաալիքով 2023 թւականի մարտի 12-ին։


 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։