Չնայած բարձր հաշիւներին՝ Եւրոպան կը յաղթահարի ձմեռը՝ նա բաւական նաւթ ու գազ է գնել, որպէսզի կարողանայ դիմանալ ջեռուցման սեզոնին:
«alikonline.ir» - Չնայած բարձր հաշիւներին՝ Եւրոպան կը յաղթահարի ձմեռը՝ նա բաւական նաւթ ու գազ է գնել, որպէսզի կարողանայ դիմանալ ջեռուցման սեզոնին, ըստ News.am-ի՝ գրում է Bloomberg-ը։
«Շատ աւելի լուրջ ծախսեր կը կրեն աշխարհի ամենաաղքատ երկրները, որոնք կտրւել են բնական գազի շուկայից՝ Եւրոպայից պահանջարկի կտրուկ աճի պատճառով։ Արդիւնքում, ձեւաւորւող շուկայով երկրները չեն կարող բաւարարել ոչ այսօրւայ, ոչ վաղւայ կարիքները, իսկ առաւել հաւանական հետեւանքները՝ գործարանների փակումը, էլեկտրաէներգիայի աւելի յաճախակի եւ երկարատեւ անջատումները, սոցիալական անկարգութիւնները, կարող են ձգւել յաջորդ տասնամեակում:
«Եւրոպայում էներգետիկ անվտանգութեան մտավախութիւնները տանում են էներգետիկ աղքատութեան՝ ձեւաւորւող շուկաներով երկրներում»,- ասում է Credit Suisse Group AG-ի էներգետիկայի հարցերով վերլուծաբան Սոլ Կաւոնիկը: «Եւրոպան ամէն գնով գազ է քաշում այլ երկրներից»։
Էլեկտրաէներգիայի մշտական անջատումներով եւ քաղաքական ցնցումներով ամառւանից յետոյ աւելի զով եղանակը եւ յորդառատ անձրեւները թուլացրել են էներգետիկ ճգնաժամը Պակիստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում եւ Ֆիլիպիններում: Բայց ցանկացած թեթեւացում ժամանակաւոր կը լինի։ Մօտենում են ցրտերը, իսկ երկարաժամկէտ մատակարարումների ապահովման հնարաւորութիւնները մեծ չեն։ Ուժեղ դոլարը միայն բարդացրել է իրավիճակը՝ ստիպելով երկրներին ընտրութիւն կատարել վառելիք գնելու կամ պարտքը մարելու միջեւ: Այս պայմաններում վառելիքի համաշխարհային մատակարարներն աւելի ու աւելի են վախենում վառելիք վաճառել այն երկրներին, որոնք կարող են դեֆոլտի բախւել:
Հարցի առանցքում Եւրոպայի արձագանգն է վառելիքի մատակարարումների խստացմանը եւ Ուկրայինայի պատերազմին։ Կտրւած ռուսական գազից՝ եւրոպական երկրները դիմել են սփոթ շուկային, որտեղ գնորդների հետ չկապւած էներգիան հասանելի է կարճ ժամանակում առաքման համար: Ըստ թրէյդերների՝ գների աճի պատճառով Հարաւային Ասիայի որոշ մատակարարներ պարզապէս չեղարկել են երկարաժամկէտ պլանաւորւած առաքումները՝ յօգուտ այլ վայրերում աւելի մեծ շահոյթ ստանալու:
«Մատակարարներին պէտք չէ կենտրոնանալ իրենց ՀԲԳ-ի անվտանգութեան ապահովման վրայ ցածր հասանելիութեան շուկաներում»,- ասում է Wood Mackenzie Ltd-ի վերլուծաբան Ռագաւ Մաթուրը: Աւելի բարձր գները, որոնք նրանք կարող են ստանալ սփոթային շուկայում, աւելի քան փոխհատուցում են ցանկացած տոյժեր, որը նրանք կարող են վճարել պլանաւորւած մատակարարումներից խուսափելու համար: Եւ այդ դինամիկան, ամենայն հաւանականութեամբ, կը պահպանւի երկար տարիներ, ասում է Մաթուրը:
Միեւնոյն ժամանակ, Եւրոպան արագացնում է լողացող ներմուծման տերմինալների կառուցումը` ապագայում աւելի շատ վառելիք բերելու համար: Գերմանիան, Իտալիան եւ Ֆինլանդիան վնասազերզել են գործարանները: Սեպտեմբերին Նիդեռլանդները սկսել է ՀԲԳ ներմուծել նոր լողացող տերմինալներից: BloombergNEF-ի տւեալներով՝ Եւրոպայում բնական գազի պահանջարկը, ինչպէս սպասւում է, մինչեւ 2026 թւականը կաճի գրեթէ 60 տոկոսով։
Կատարի եւ ԱՄՆ-ի արտահանողները ներկայումս ընդունում են եւրոպական ներկրողների յայտերը, որոնք ցանկանում են վառելիք գնել՝ նոր հզօրութիւնները լրացնելու համար: Առաջին անգամ զարգացող երկրները, ինչպիսիք են Պակիստանը, Բանգլադեշը եւ Թաիլանդը, ստիպւած են գներով մրցակցել Գերմանիայի եւ այլ երկրների հետ, որոնց տնտեսութիւնները մի քանի անգամ գերազանցում են իրենց չափերը:
«Մենք էներգակիրներ ենք փոխառնում այլ մարդկանցից,- ասել է Vitol Group-ի գլխաւոր տնօրէն Ռասել Հարդին,- Դա այնքան էլ լաւ չէ»:
Սովորաբար, երբ կարճաժամկէտ անբաւարարութիւն է լինում, երկրները կարող են կնքել երկարաժամկէտ մատակարարման պայմանագրեր՝ վճարելով հաստատագրւած՝ երկար տարիներ յուսալի մատակարարումներ երաշխաւորելու համար: Այս անգամ դա չի ստացւել։ Անգամ մի քանի տարուց սկսւող մատակարարումների դիմումները մերժւում են։
Հնդկաստանը անյաջողութեան է մատնւել 2025 թւականից սկսած մատակարարումները ֆիքսելու իր վերջին փորձում: Բանգլադեշը եւ Թայլանդը փաստացի հրաժարւել են պայմանագրեր կնքելու փորձից, որոնք կը սկսւեն մինչեւ 2026 թւականը, երբ Կատարում եւ ԱՄՆ-ում խոշոր նոր արտահանման գործարանները ծրագրում են սկսել վառելիք մատակարարել: Անցեալ ամիս Պակիստանը չի կարողացել հասնել վեց տարւայ գործարքի, որը պէտք է սկսւէր յաջորդ տարի, այն բանից յետոյ, երբ կարճաժամկէտ գնումների մի քանի փորձերը նոյնպէս ձախողւել են:
«Մենք կարծում էինք, որ ճգնաժամը կաւարտւի մինչեւ տարեվերջ, բայց դա այդպէս չէ»,- ասել է Թայլանդի էներգետիկայի նախարարութեան մշտական քարտուղար Կուլիտ Սոմբացիրին: Նա յաւելել է, որ եթէ ՀԲԳ-ի գները շարունակեն աճել, կառավարութիւնը պէտք է հաշւի առնի այնպիսի միջոցներ, ինչպիսիք են խանութների եւ էներգատար այլ ձեռնարկութիւնների փակումը:
ՀԲԳ-ի մատակարարները մտավախութիւն ունեն, որ այդ երկրները չեն կարողանայ վճարել խոստացւած մատակարարումների համար։ Վառելիքի գինը դոլարով է, եւ մէկ խմբաքանակն այժմ արժէ մօտ 100 միլիոն դոլար: Համեմատութեան համար նշենք, որ 2010-ականներին ՀԲԳ-ի առաքումները միջինը կազմել են 33 միլիոն դոլար: Իսկ ազգային արժոյթներով ծախսերն էլ աւելի բարձր են, քանի որ դոլարն արագօրէն ամրապնդւում է՝ ուժեղացնելով ճնշումը դժւարութիւններ ունեցող երկրների ֆինանսների վրայ։
Անցեալ ամիս Պակիստանի արժութային պահուստները իջել են մինչեւ վերջին երեք տարւայ ամենացածր մակարդակը, ինչն էլ աւելի է վնասել երկրի վարկային վարկանիշին՝ ըստ Moody's Investors Service-ի: Բանգլադեշի, Հնդկաստանի եւ Ֆիլիպինների պաշարները երկու տարւայ նւազագոյն մակարդակում են։ Թայլանդում, որտեղ գնաճն արդէն 14 տարւայ առաւելագոյն, իսկ պահուստները հինգ տարւայ նւազագոյն մակարդակում է, կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ իրավիճակը կը վատթարանայ, եթէ բաթը շուտով չկայունանայ։
Առանց Եւրոպա ռուսական գազի մատակարարումների, գազի համաշխարհային շուկաները կը պահպանւեն լարւած վիճակում: Սփոթային գները կը մնան բարձր, եւ, չկարողանալով ապահովել երկարաժամկէտ մատակարարումներ, զարգացող երկրները կարող են սկսել աւելի կեղտոտ վառելիք կամ այլ գործընկերներ փնտրել:
Էներգետիկայի միջազգային գործակալութիւնը իր «Համաշխարհային էներգետիկայի հեռանկարներ 2022»-ում նշել է, որ բնական գազի աճի տեմպերը դանդաղել են զարգացող երկրներում, յատկապէս Հարաւային եւ Հարաւարեւելեան Ասիայում, ինչը խաթարել է գազի՝ որպէս անցումային վառելիքի հեղինակութիւնը:
Էներգիայի դեֆիցիտն արդէն մօտեցրել է զարգացող աշխարհին եւ Ռուսաստանին։ Ռուսաստանը աւելի քան ուրախ էր վառելիք առաջարկել Պակիստանին, Հնդկաստանին եւ այլ երկրներին։
«Մենք կապ ենք հաստատել ռուսական կողմի հետ։ Իհարկէ, մենք շատ շահագրգռւած ենք ՀԲԳ գնելու հարցում,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆքաթ Ալի Խանը,- Եթէ հարուստ երկրները վերցնեն ամբողջ ՀԲԳ-ն, ի՞նչ կը լինի մեզ հետ»:
Թէեւ Չինաստանից ՀԲԳ-ի ներմուծումն ընդհանուր առմամբ նւազել է մասամբ բարձր սփոթային գների պատճառով, երկիրը մեծացրել է ռուսական ՀԲԳ-ի խիստ զեղչւած գնումները: Ռուսաստանից Չինաստան բեռնափոխադրումները այս տարի աճել են մօտ 25 տոկոսով, ըստ նաւերի յետագծման տւեալների, որ հաւաքել է Bloomberg-ը:
Առաւել աղքատ երկրները կարող են նաեւ անցնել աւելի էժան վառելիքի, ինչպիսիք են ածուխը եւ նաւթը: Կամ էլ կը ձգտեն զարգացնել իրենց սեփական ներքին ռեսուրսները։