Հա

Մշակոյթ

10/11/2022 - 12:10

Յիշողութեան ուժը՝ Սեւակ Ասրեանի լուսանկարներում

Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնի շէնքում կայացել է Սեւակ Ասրեանի լուսանկարների ցուցահանդէսը: «Յիշողութեան ուժ»-ը խորագրով ցուցահանդէսին ներկայացւած են լուսանկարչի՝ Արցախի բռնազաւթւած տարածքներում արած 44 լուսանկարները:

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնի շէնքում կայացել է Սեւակ Ասրեանի լուսանկարների ցուցահանդէսը: «Յիշողութեան ուժ»-ը խորագրով ցուցահանդէսին ներկայացւած են լուսանկարչի՝ Արցախի բռնազաւթւած տարածքներում արած 44 լուսանկարները: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

«Նկարներն արւել են 2018-2019թթ., բայց կան լուսանկարներ, որոնք արւել են պատերազմից անմիջապէս առաջ, եւ կեանքում չէի պատկերացնի, որ դրանք կարող են այդքան կարեւոր դառնալ»,- նշեց է Սեւակը:

Ցուցահանդէսը կազմակերպւել է «ՌէԱրմենիա» հարթակի կողմից: «Յիշողութեան ուժը» նախագիծն իր մէջ ներառում է ոչ միայն լուսանկարների ցուցադրութիւն, այլ նաեւ 1000 օրինակ ալբոմների տպագրութիւն, որում կան այդ տարածքների մասին տեղեկութիւններ, քարտէզներ: Ալբոմների եւ պաստառների վաճառքից գոյացած հասոյթն ուղղւելու է Մարտունու շրջանի Հաղորտի գիւղի շուրջօրեայ ջրամատակարարման հարցի լուծմանը: Դրամահաւաքը դեռ շարունակւում է:

Ցուցահանդէսը գործելու է մինչեւ նոյեմբերի 15-ը:

Սեւակ Ասրեանի հետ «Ապառաժ»-ի հարցազրոյցին կարող էք ծանօթանալ այս յղումով:

 

Լուսանկարները՝ Լենա Խաչատրեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։