Հա

Մշակոյթ

11/11/2022 - 12:50

«Ներկայացումը կը լինի խորքային, էմոցիոնալ, այսօրւայ ու վաղւայ համար կարեւոր պատգամով». Վարդան Պետրոսեանը նոր բեմադրութիւն է պատրաստում

Դերասան, սցենարիստ, նկարիչ Վարդան Պետրոսեանը նախատեսում է 2023 թւականինհանդիսատեսի դատին յանձնել նոր ներկայացում, որը մասշտաբներով չի զիջի արտիստի «Վերելք» ներկայացմանը:

«alikonline.ir» - Դերասան, սցենարիստ, նկարիչ Վարդան Պետրոսեանը նախատեսում է 2023 թւականինհանդիսատեսի դատին յանձնել նոր ներկայացում, որը մասշտաբներով չի զիջի արտիստի «Վերելք» ներկայացմանը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դերասանը յայտնեց լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով «Արմէնպրես»-ի՝ առաջիկայ բեմադրութիւններին վերաբերող հարցին:

«Շատ մեծ ներկայացում եմ կառուցում, որը հանդիսատեսին կը ներկայացնեմ յաջորդ տարի: Շատ աշխատատար ներկայացում է եւ ուսումնասիրութիւններ է պահանջում: Այն «Վերելք» ներկայացման պէս լայնամասշտաբ է լինելու, խորքային, էմոցիոնալ, բայց ասելիքի առումով՝ այսօրւայ, վաղւայ համար շատ կարեւոր պատգամով:  Ձեւը տեսնում եմ, էմոցիաները տեսնում եմ, գաղափարը տեսնում եմ, մնում է  իրագործել այդ ամէնը»,- ասաց Վարդան Պետրոսեանն ու յաւելեց՝ եթէ ամէն բան լաւ լինի, հնարաւոր է 2023-ի մայիսին այն բեմ բարձրանայ:

Վարդան Պետրոսեանը, որի ներկայացումները մշտապէս սպասւած են, տարիների դադարից յետոյ 2019 թւականին թատերասէրներին ներկայացրեց «Իմ կիսատ թողած երգը» ինքնակենսագրական ներկայացումը, 2021-ին՝ «Խոստում» բեմադրութիւնը: Դերասանը  հիւրախաղերով հանդէս եկաւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում:

 

Յարակից լուրեր

  • «Անգամ ընկած ժամանակ չպէտք է կորցնել արժանապատւութիւնը». Վարդան Պետրոսեան
    «Անգամ ընկած ժամանակ չպէտք է կորցնել արժանապատւութիւնը». Վարդան Պետրոսեան

    «Սկիզբ» ինքնակենսագրական գրքում դերասան, սցենարիստ, նկարիչ Վարդան Պետրոսեանը պատմում է իր կալանաւորման, բանտարկութեան, դատավարութեան ընթացքի, բանտի ընկերների, լուսաւոր ու տխուր խոհերի, մտորումների մասին: Հեղինակը նաեւ անդրադառնում է համավարակի պատճառով ինքնամեկուսացման շրջանում Ֆրանսիայում անցկացրած օրերին եւ ծանր իրականութեան մասին խօսում փիլիսոփայօրէն, երբեմն՝ թախիծով, երբեմն էլ՝ հումորով:

  • «Կը կարողանա՞նք վերջ տալ մեր կեանքը քայքայող ատելութեանը, մեզ ներսից բզկտող անմիաբանութեանը». Վարդան Պետրոսեանը «Արարատ»-ում բեմականացրեց իր «Խոստում»-ը
    «Կը կարողանա՞նք վերջ տալ մեր կեանքը քայքայող ատելութեանը, մեզ ներսից բզկտող անմիաբանութեանը». Վարդան Պետրոսեանը «Արարատ»-ում բեմականացրեց իր «Խոստում»-ը

    Երէկ՝ հոկտեմբերի 21-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տաղանդաւոր դերասան Վարդան Պետրոսեանը՝ թեհրանահայ հանդիսականի համար բեմականագրեց իր վերջին՝ «Խոստում» մենաներկայացումը: 

  • Վարդան Պետրոսեանի «Խոստում» ներկայացումը՝ Նոր Ջուղայում
    Վարդան Պետրոսեանի «Խոստում» ներկայացումը՝ Նոր Ջուղայում

    Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում բեմականացւեց դերասան Վարդան Պետրոսեանի «Խոստում» ներկայացումը: Միջոցառման կազմակերպական աշխատանքներն իրականացւել էին Ն. Ջ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան միջոցով:

  • Շուրջ 2 ժամ տեւող ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը խօսում է ամէն ինչից
    Շուրջ 2 ժամ տեւող ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը խօսում է ամէն ինչից

    Կրկին «Արարատ»-ում, միայն այս անգամ մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում ու միայն մէկ օր՝ հոկտեմբերի 21-ին, հանդիսատեսը առիթ կունենայ վայելելու սիրւած դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսեանի հերթական մոնոներկայացումը: Բայց մինչ Թեհրանում նրա ներկայացումը, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում հոկտեմբերի 19-ին կը ներկայացւի Վարդան Պետրոսեանի «Խոստում»-ը: Այսինքն՝ անւանի դերասանը նախ հանդէս կը գայ Նոր Ջուղայում, ապա Թեհրանում:

  • Ուսապարկերի իշխանութիւնը եւ «նախկինների» ուրւականը
    Ուսապարկերի իշխանութիւնը եւ «նախկինների» ուրւականը

    Կարծում ենք՝ արդէն շատերի համար է հասկանալի, որ Նիկոլը «խաղը» տանուլ է տւել, բայց ոչ իրեն դեռեւս վարչապետ երեւակայողի: Վերջինս, ի հեճուկս առողջ տրամաբանութեան եւ հասարակական-պատմական գործընթացների բոլոր կանոնների, փորձում է ապացուցել հակառակը ... Իրեն կարելի է հասկանալ, որովհետեւ նա բոլորից լաւ գիտի, թէ ինչ կարող է լինել Կառավարութեան թիւ 1 շէնքը լքելուց յետոյ, բայց դժւարանում եմ հասկանալ իր շուրջը գտնւողնեւրից շատերին, որոնք յայտնի կենդանու յամառութեամբ ուզում են կիսել Նիկոլի ոչ նախանձելի ճակատագիրը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։