Հա

Մշակոյթ

12/11/2022 - 14:05

Իրանցի ռեժիսորը փարաջանովեան միջավայրում բեմականացրել է «Բիինգ Փարաջանով»-ը

Հոկտեմբերի 27-29-ը, Երեւանի Սերգէյ Փարաջանովի թանգարանում իրանցի սցենարիստ, ռեժիսոր, գրող, թարգմանիչ Արաշ Սանջաբին բեմականացրեց իրանական «Դիգար» թատերախմբի «Բիինգ Փարաջանով» (Being Parajanov) ներկայացումը, որի ստեղծման գաղափարը ռեժիսորի մօտ ծնւել է թանգարան այցելելուց յետոյ: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 27-29-ը, Երեւանի Սերգէյ Փարաջանովի թանգարանում իրանցի սցենարիստ, ռեժիսոր, գրող, թարգմանիչ Արաշ Սանջաբին բեմականացրեց իրանական «Դիգար» թատերախմբի «Բիինգ Փարաջանով» (Being Parajanov) ներկայացումը, որի ստեղծման գաղափարը ռեժիսորի մօտ ծնւել է թանգարան այցելելուց յետոյ: Հաղորդում է Սերգէյ Փարաջանովի կայքը:

Փարաջանովի արւեստով ու էութեամբ ոգեշնչւած, շուրջ 7 ամիս տեւած նպատակասլաց աշխատանքի ու դերասանական անձնակազմի տաղանդի շնորհիւ, հոկտեմբերի 27-ին` փարաջանովեան միջավայրում, տեղի է ունեցել ներկայացման պրեմիերան։

Ներկայացումը հասարակութեան լայն շրջանակների համար հասանելի է լինելու նաեւ Գ. Սունդուկեանի անւան ազգային ակադեմիական թատրոն բեմից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։