Հա

Մշակոյթ

13/11/2022 - 11:45

Համլետաւան գիւղի մատուռում պեղումների ժամանակ յայտնաբերւել են միջնադարեան խեցամանների բեկորներ, մարդկային ոսկորներ

ՀՀ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Համլետաւան գիւղի մատուռում այս տարի կատարւած պեղումների արդիւնքում բացւել է՝ արեւելք-արեւմուտք ուղղւածութեամբ մի խուց. երկարութիւնը մօտ երկու մետր է, լայնութիւնը՝ 1,30։ Այն կազմւած է իրար զուգահեռ դրւած երկու մեծ քարերից (ձախ մաս) եւ մի խոշոր ժայռաբեկորից (աջ մաս)։ Մատուռը թւագրւում է 17-18-րդ դդ: Պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի յուշարձանների պահպանութեան բաժնի գլխաւոր մասնագէտ Լ․ Մկրտչեանը:

«alikonline.ir» - ՀՀ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Համլետաւան գիւղի մատուռում այս տարի կատարւած պեղումների արդիւնքում բացւել է՝ արեւելք-արեւմուտք ուղղւածութեամբ մի խուց. երկարութիւնը մօտ երկու մետր է, լայնութիւնը՝ 1,30։ Այն կազմւած է իրար զուգահեռ դրւած երկու մեծ քարերից (ձախ մաս) եւ մի խոշոր ժայռաբեկորից (աջ մաս)։ Մատուռը թւագրւում է 17-18-րդ դդ: Պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի յուշարձանների պահպանութեան բաժնի գլխաւոր մասնագէտ Լ․ Մկրտչեանը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

«Մատուռի բեմի տակ գտնւող խցում՝ յայտնաբերւել են մարդկային ոսկորների եւ միջնադարի տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ խեցամանների բեկորներ։ Հաւանաբար ոսկորների բեկորները մասունքներ են (սրբերի կամ նահատակների), որոնք ամփոփւել են մատուռում, իսկ թէ ո՞ւմ են պատկանում, դեռեւս անյայտ է»,- ասել է արշաւախմբի ղեկավար Լեւոն Մկրտչեանը։

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մատուռը ամբողջութեամբ ծածկւած է եղել կենցաղային եւ շինարարական աղբով, որը հեռացնելուց յետոյ բացւել է քիչ թէ շատ անխաթար մնացած մշակութային շերտ՝ առատ խեցեղէնով։ Խեցեղէնի մէջ աչքի են ընկնում օրինակներ, որոնք վերաբերում են միջնադարի աւելի վաղ փուլերին, քան թւագրւում է մատուռը։ Այն կառուցւած է ժայռոտ բլրի գագաթին, հիմքերը նոյնպէս խոշորածաւալ ժայռաբեկորներ են։ Մատուռի անունը դեռեւս անյայտ է, մինչեւ 2021թ. մատուռի տարածքը եղել է մասնաւոր սեփականութիւն, որտեղ մուտք գործել, նկարելն անգամ խնդիր է եղել: Համլետավան գիւղի մատուռում իրականացւած պեղումներին, բարերարի նախաձեռնութեամբ, պէտք է յաջորդեն ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։