Հա

Մշակոյթ

16/11/2022 - 11:30

Յայտնի են Գրեմմիի այս տարւայ յաւակնորդները

Շւեդական ABBA խումբը, Ադէլը, Բէյոնսէն եւ այլ կատարողներ կը պայքարեն ամերիկեան Grammy երաժշտական մրցանակի համար՝ «Տարւայ ձայնագրութիւն» գլխաւոր անւանակարգում։ 

«alikonline.ir» - Շւեդական ABBA խումբը, Ադէլը, Բէյոնսէն եւ այլ կատարողներ կը պայքարեն ամերիկեան Grammy երաժշտական մրցանակի համար՝ «Տարւայ ձայնագրութիւն» գլխաւոր անւանակարգում։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդւում է մրցանակաբաշխութեան կայքում։

ABBA-ն առաջադրւել է Don't Shut Me Down երգի համար։

Ադէլը - Easy On Me երգի համար:

Բէյոնսէն առաջադրւել է «Գրեմմի»-ի BREAK MY SOUL-ով:

Մերի Ջէյ Բլայջը՝ «Good Morning Gorgeous» ֆիլմի երգի համար

Բրենդի Կարլայլը յաւակնում է «Գրեմմի»-ի You And Me On The Rock կոմպոզիցիայի համար

Դոջա Քեթը՝ Woman երգի համար

Lizzo-ն՝  About Damn Time երգի համար

Սթիւ Լէյսին առաջադրւել է Bad Habit երգով

Քենդրիկ Լամարը՝ The Heart Part 5 երգով

Հարի Սթայլսը առաջադրւած է As It Was երգով

«Տարւայ ալբոմ» անւանակարգում ներկայացւած են․

ABBA

Ադէլ

Բէյոնսէ

Մերի Ջէյ Բլայջ

Բրենդի Կարլայլ.

Քենդրիկ Լամար

Lizzo եւ Հարի Սթայլզ

Բեդ Բաննի

Coldplay

Ընդհանուր առմամբ, երաժշտական մրցանակի յաւակնորդները ներկայացւել են 91 անւանակարգում։ Անւանակարգերի քանակով առաջատարը Բէյոնսէն էր, որը ներկայացւած է ինը անւանակարգում։ Քենդրիկ Լամարը ներկայացւած է ութ անւանակարգում, Ադէլը` եօթում: Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ 2023 թւականի փետրւարի 5-ին Լոս Անջելէսում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։