Հա

Մշակոյթ

20/11/2022 - 08:10

«Աւրորայի լուսաբացը»՝ լաւագոյն անիմացիոն ֆիլմ

Օրեր առաջ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացաւ «Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» մրցանակին Asia Pacific Screen Awards-ում («Ասիա-խաղաղովկիանոսեան էկրանաւորման» մրցանակաբաշխութիւն): 

«alikonline.ir» - Օրեր առաջ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացաւ «Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» մրցանակին Asia Pacific Screen Awards-ում («Ասիա-խաղաղովկիանոսեան էկրանաւորման» մրցանակաբաշխութիւն): Գրում է Panorama.am-ը:

Հայաստանի կինոգործիչների միութիւնը շնորհաւորում է «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակեանին, ստեղծագործական ողջ կազմին եւ բոլորիս՝ ֆիլմի նորանոր յաջողութիւնների համար:

Միութիւնից յայտնում են, որ այս օրերին ֆիլմն ընդգրկւած է Տալինի միջազգային կինոփառատօնի մրցութային ծրագրում: Ֆիլմի Բալթեան պրեմիերան կայանում է «Ա» կարգի փառատօնում, որը նշանակալի ձեռքբերում է:

«Աւրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի՝ պետական ֆինանսական աջակցութեամբ եւ եւրոպական ամենախոշոր կինոֆոնդի՝ ԵՒՐԻՄԱԺ-ի (Հայաստանը որպէս մեծամասնական համարտադրող) ֆինանսաւորմամբ ստեղծւած ֆիլմ է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։