Հա

Մշակոյթ

21/11/2022 - 13:00

Յայտնի են American Music Awards 2022-ի յաղթողները

Երգչուհի Թէյլոր Սւիֆթը 2022 թւականի ամերիկեան երաժշտական մրցանակաբաշխութեան ժամանակ (American Music Awards 2022) «Տարւայ արտիստ» է ճանաչւել: 

«alikonline.ir» - Երգչուհի Թէյլոր Սւիֆթը 2022 թւականի ամերիկեան երաժշտական մրցանակաբաշխութեան ժամանակ (American Music Awards 2022) «Տարւայ արտիստ» է ճանաչւել: Յաղթանակին յաւակնում էին նաեւ Ադէլը, Bad Bunny-ն, Բէյոնսէն, ռեփեր Դրէյքը, Հարի Սթայլսը եւ The Weeknd-ը, ըստ Tert.am-ի՝ յայտնում է Daily Mail-ը:

Ստորեւ ներկայացնում ենք միւս անւակարգերում մրցանակակիրներին՝

Լաւագոյն կին երգչուհի (փոփ եւ քանթրի)՝ Թէյլոր Սւիֆթ

Լաւագոյն փոփ երգիչ՝ Հարրի Սթայլս

Լաւագոյն փոփ խումբ՝ BTS

Տարւայ ալբոմ (փոփ եւ քանթրի)՝ Red (Taylor's Version) Թէյլոր Սւիֆթ

Լաւագոյն քանթրի երգիչ՝ Մորգան Ուոլէն

Լաւագոյն հիփ-հոփ արտիստներ՝ Նիկի Մինաժ եւ Քենդրիկ Լամար

Լաւագոյն R&B արտիստներ՝ Բէյոնսէ եւ Քրիս Բրաուն

Լաւագոյն ռոք կատարող՝ Machine Gun Kelly

Տարւայ նոր արտիստ՝ Դաւ Քեմերոն

Տարւայ համագործակցութիւն՝ Էլթոն Ջոնի եւ Դուա Լիպայի «Սառը սիրտ (PNAU Remix)»

Լաւագոյն երաժշտական տեսահոլովակ՝ Թէյլոր Սւիֆթի «All Too Well: The Short Film»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։