Հա

Մշակոյթ

22/11/2022 - 12:05

Արման Չիլինգարեանի «Լոյսի կաթիլներ» ֆիլմը միջազգային կինոփառատօնում արժանացել է «Լաւագոյն ռեժիսոր» մրցանակի

Կինոռեժիսոր Արման Չիլինգարեանի «Լոյսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատօնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լաւագոյն ռեժիսոր» մրցանակին։

«alikonline.ir» - Կինոռեժիսոր Արման Չիլինգարեանի «Լոյսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատօնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լաւագոյն ռեժիսոր» մրցանակին։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմը, որը նկարահանւել է պետական ֆինանսական աջակցութեամբ, տեղափոխում է դիտողին 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում՝ մխրճւելով էներգետիկ ճգնաժամի, պատերազմի սարսափների եւ կազմաւորման փլուզման խաւարի մէջ։ Սակայն ֆիլմի հերոսները, ինչպէս այս դարաշրջանը վերապրած սերունդը, փորձում էին լոյսի շողեր գտնել անյոյս թւացող իրականութեան մէջ՝ միմեանց օժտելով սիրոյ, հաւատի, յոյսի շողերով։

«Լոյսի կաթիլներ» ֆիլմը նկարահանւել է 6 տարի: Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարեանը եւ Գարիկ Մաշկարեանը, օպերատորը՝ Արտօ Խաչատուրեանը, նկարիչը՝ Ներսէս Սեդրակեանը, կոմպոզիտորը՝ Լեւոն Թեւանեանը, հնչիւնային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկեանը:

Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրւած դերասան Վիգէն Ստեփանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։