Հա

Մշակոյթ

23/11/2022 - 10:25

Լոյս է տեսել Սամուէլ Կարապետեանի «Արցախի մանրատեղանուններ» գիրքը

Ուղիղ 18 տարի յետոյ Բեկոր եւ Մարիլու Փափազեանների հովանաւորութեան ներքոյ իրականացաւ եւ լոյս տեսաւ Սամուէլ Կարապետեանի վաղեմի երազանքներից մէկը՝ «Արցախի մանրատեղանուններ» գիրքը։ Սա իր տեսակի մէջ եզակի աշխատութիւն է, որում Սամուէլ Կարապետեանը ներկայացրել է վիմագիր արձանագրութիւններում, միջնադարեան գրաւոր աղբիւրներում, գրականութեան մէջ ներառւած մանրատեղանունները։

«alikonline.ir» - Ուղիղ 18 տարի յետոյ Բեկոր եւ Մարիլու Փափազեանների հովանաւորութեան ներքոյ իրականացաւ եւ լոյս տեսաւ Սամուէլ Կարապետեանի վաղեմի երազանքներից մէկը՝ «Արցախի մանրատեղանուններ» գիրքը։ Սա իր տեսակի մէջ եզակի աշխատութիւն է, որում Սամուէլ Կարապետեանը ներկայացրել է վիմագիր արձանագրութիւններում, միջնադարեան գրաւոր աղբիւրներում, գրականութեան մէջ ներառւած մանրատեղանունները։ Այս մասին Սամուէլ Կարապետեանի «Արցախի Մանրատեղանունները» գրքի շնորհանդէսի ժամանակ  ասաց Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Էմմա Աբրահամեանը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Երբ Սամուէլն աշխատում էր Քոլատակ գիւղի մօտ գտնւող «Կօշիկ» անապատում, այնտեղ եկեղեցուն նւիրատւական արձանագրութիւններից մէկում ընթերցում է ձկնաւազ բառը, որից յետոյ հարցնում է գիւղացիներին, որոնք անմիջապէս արձագանգում են` ասելով, որ սա մեր ծկնաւազն է, եւ պարզւում է, որ այդ անունը կրող տեղամասը գնւում է շուրջ 5 ու կէս կմ հիւսիս-արեւելք՝ Թբլղուր գիւղի մերձակայքում, եւ հէնց այդ ժամանակւանից սկսած Սամուէլն իր առաջ նպատակ է դնում հաւաքագրել մանրատեղանունները, ճշգրիտ տեղորոշել եւ մոռացութիւնից փրկել։ Նա միշտ օրինակ էր բերում Արեւմտեան Հայաստանի մեր կորցրած տեղանունները, եւ ասում էր, որ պէտք է մենք կարողանանք փրկել մեր մանրատեղանունները՝ դրանք ճշգրիտ տեղորոշելով»,- ասաց նա։

Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ շատ կուզենար, որ մեր ազգագրագէտներն ու բանասէրները լծւէին մանրատեղանունների հաւաքագրման եւ քարտէզագրման գործին, իրենք ուղղակի ֆիզիկապէս չեն հասցնում։

«Սամուէլ Կարապետեանն աշխատանքները ամբողջացնում է 2002 թւականին ԱՄՆ-ի Հայ օգնութեան ֆոնդի «Գիտութիւն եւ կրթութիւն» ազգային հիմնադրամի յատկացրած դրամաշնորհի շնորհիւ եւ որոշում է, թէ ինչպիսին պէտք է լինի գիրքը։ Այսօր գիրքը հրապարակւել է այնպէս, ինչպէս պատկերացրել է Սամուէլ Կարապետեանը»,- նշեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։