Հա

Մշակոյթ

24/11/2022 - 11:20

Օֆելիա Յարութիւնեանի «Գիւղը որ կանգնի» ֆիլմն ընդգրկւած է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատօնում

Ռեժիսոր Օֆելիա Յարութիւնեանի «Գիւղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկւած է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատօնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում։ 

«alikonline.ir» - Ռեժիսոր Օֆելիա Յարութիւնեանի «Գիւղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկւած է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատօնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Կինոփառատօնը համարւում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական եւ եւրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատօնը, որն անցնում է ամէն տարւայ նոյեմբեր ամսին։

Ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր՝ Օֆելիա Յարութիւնեան, պրոդիւսեր՝ Նարէ Լէոնէ Տէր-Գաբրիէլեան, համապրոդիւսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա), Դերերում՝ Նանոր Պետրոսեան, Լիանա Վարդանեան, Անի Խաչիկեան, Աստղիկ Աբաջեան, Սիրանուշ Բարսեղեան: Արտադրող ընկերութիւն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։