Հա

Մշակոյթ

04/12/2022 - 11:45

Բեթհովէնի ձեռագիրը կը վերադարձնեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Չեխոսլովակիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգներին

Լիւդւիգ վան Բեթհովէնի կողմից գրւած երաժշտական ձեռագիրը վերադարձւում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ժամանակների Չեխոսլովակիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգներին, որոնց անդամները ստիպւած են եղել փախչել երկրից՝ փրկւելով Հոլոկոստից:

«alikonline.ir» - Լիւդւիգ վան Բեթհովէնի կողմից գրւած երաժշտական ձեռագիրը վերադարձւում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ժամանակների Չեխոսլովակիայի ամենահարուստ ընտանիքի ժառանգներին, որոնց անդամները ստիպւած են եղել փախչել երկրից՝ փրկւելով Հոլոկոստից, ըստ News.am-ի՝ յայտնում է AP-ն։

Չեխիայի Բռնօ քաղաքի Մորաւիայի թանգարանն իր հաւաքածուում աւելի քան 80 տարի պահել է Բեթհովէնի Լարային կւարտետ սի-բեմոլ մաժորի չորրորդ մասի ձեռագրի բնօրինակը: Այս շաբաթ թանգարանն առաջին անգամ ցուցադրել է պարտիտուրան՝ մինչ դրա օրինական տէրերին յանձնելը:

Թանգարանից յայտնել են, որ վերադարձը հնարաւոր է դարձել գերմանացի նացիստների կողմից գողացւած գոյքը վերադարձնելու մասին օրէնքի շնորհիւ։ Մանրամասներն այն մասին, թէ ինչպէս է ընտանիքը, որի հարստութիւնը հիմնականում ստեղծւել է Կենտրոնական Եւրոպայում լեռնահանքային արդիւնաբերութեամբ եւ բանկային գործունէութեամբ, Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ այս ստեղծագործութիւնը ձեռք բերել գերմանացի կոմպոզիտորի վերջին կւարտետներից, յայտնի չէ:

Բեթհովէնը 1825-1826 թւականներին է գրել Լարային կւարտետ սի-բեմոլ մաժորը՝ որպէս ռուս իշխան Նիկոլայ Գալիցինի մի շարք պատւէրների մաս։ Պրեմիերան կայացել է 1826 թւականի մարտին՝ Վիեննայի Musikverein համերգասրահում։

Ներկայումս Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ ԱՄՆ-ի թանգարաններում, արխիւներում ու գրադարաններում ամբողջական ինքնագրի գրեթէ 300 էջ է պահպանւում:

Յայտնի է, որ 1827 թւականին մահացած Բեթհովէնը չորրորդ մասը տւել է իր քարտուղար Կառլ Հոլցին, եւ առնւազն երկու այլ մասնաւոր սեփականատէր Վիեննայում այն ձեռք են բերել մինչեւ Պետշեկնէրը։

Ընտանիքը փորձել է, բայց չի կարողացել է ձեռագիրը ուղարկել արտերկիր 1939 թւականի մարտին՝ Չեխոսլովակիայի նացիստական օկուպացիայի ժամանակ, ինչը գրաւել է գեստապոյի ուշադրութիւնը:

Գերմանացիները Մորաւիայի թանգարանի այն ժամանակւայ փորձագէտին խնդրել են հաստատել, որ Բեթհովէնը գրել է այս փաստաթուղթը, եւ նա հերքել է դա՝ փորձելով փրկել նրան օկուպանտներից:

Այս սուտը կարող էր թանկ արժենալ նրա համար, բայց ստացւել է՝ թանգարանին թոյլատրել են պահել ստեղծագործութիւնը։ Սակայն նացիստները բռնագրաւել են Պետշեկնէրի ընտանիքի ակտիւների եւ ունեցւածքի մեծ մասը, որը Չեխոսլովակիայի կոմունիստական ռեժիմը ազգայնացրել է պատերազմից յետոյ։

Օգոստոսի 3-ին Մորաւիայի թանգարանը ձեռագրի սեփականութեան իրաւունքը նրա ժառանգներին փոխանցելու պայմանագիր է ստորագրել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։