ArtReview-ն հրապարակել է արւեստի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամեայ ցուցակը՝ ArtReview Power 100:
«alikonline.ir» - ArtReview-ն հրապարակել է արւեստի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամեայ ցուցակը՝ ArtReview Power 100: Այս մասին գրում է Panorama.am-ը:
Artguide.com-ի հաղորդմամբ, խմբագրութիւնը նշում է, որ երկու տարւայ կորոնավիրուսից, գլոբալ կարանտինից, ճանապարհորդութիւնների սահմանափակումներից, յետաձգւած կամ չեղարկւած ցուցահանդէսներից, տօնավաճառներից եւ բիենալէներից յետոյ, «իրական կեանքը» յաղթականօրէն վերադարձել է 2022 թւականին։
Նոր ցանկն արտացոլում է արւեստը գնահատելու տարբեր ձեւեր, տարբեր պատկերացումներ դրա նպատակի եւ այն մասին, թէ ինչ կարող է կամ պէտք է անի արւեստը:
Ցուցակում առաջին անգամ առաջատարը ոչ թէ «Գլոբալ հիւսիսի» ներկայացուցիչն է կամ որեւէ անվիճելի գործիչ, այլ ինդոնեզական արւեստի կոլեկտիւ ruangrupa-ն՝ documenta-ի համադրողներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վենետիկի 59-րդ բիենալէի համադրող Չեչիլիա Ալեմանին։ 2021 թւականին ցուցակի առաջին տեղը զբաղեցրած NFT-ը չի յայտնւել նոր «ամենաազդեցիկ» ցուցակում՝ կրիպտոարժոյթների փլուզումից յետոյ:
ArtReview Power 100-ի լաւագույն հնգեակը 2022 թւականին ունի հետեւեալ տեսքը.
1. Ruangrupa-ն գեղարւեստական կոլեկտիւ է Ջակարտայից, documenta 15-ի գեղարւեստական ղեկավար
2. Չեչիլիա Ալեմանի - Վենետիկի 59-րդ բիենալէի գեղարւեստական ղեկավա
3. Unions - նկարիչների եւ թանգարանների աշխատողների արհմիութիւն
4. Հիտօ Շտայերլ - նկարիչ, քաղաքական յայտարարութիւնների եւ ֆորմալ փորձերի հեղինակ
5. Ֆրեդ Մոտէն - ամերիկացի բանաստեղծ, քննադատ եւ արւեստի տեսաբան է։
Ցուցակի 20-րդ հորիզոնականում է ամերիկահայ արտ-դիլեր եւ գալերիստ Լարի Գագոսեանը։ Նրան պատկանող Գագոսեան պատկերասրահների ցանցը ժամանակակից արւեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։ Լ. Գագոսեանը համարւում է աշխարհի «N 1 արտ դիլերը»։
ArtReview Power 100-ի ամբողջական ցանկը կարելի է գտնել ArtReview կայքում: