Հա

Մշակոյթ

06/12/2022 - 13:50

Երեւանում տեղի ունեցաւ 20-րդ «Մանկական Եւրատեսիլ»-ի բացման արարողութիւնը

Երէկ դեկտեմբերի 5-ին, ՀՀ մայրաքաղաք Երեւանի սրտում տեղի ունեցաւ 20-րդ «Մանկական Եւրատեսիլ»-ի բացման արարողութիւնը։ 16 մասնակիցներն անցան կարմիր գորգով եւ մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանութեամբ որոշւեց մրցութային համարների հերթականութիւնը։ Մրցոյթը կը բացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելոյթ կունենայ Ուկրայինայի պատւիրակ Զլատա Ձիւնկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարէն հանդէս կը գայ 15-րդ համարի ներքոյ։

«alikonline.ir» - Երէկ դեկտեմբերի 5-ին, ՀՀ մայրաքաղաք Երեւանի սրտում տեղի ունեցաւ 20-րդ «Մանկական Եւրատեսիլ»-ի բացման արարողութիւնը։ 16 մասնակիցներն անցան կարմիր գորգով եւ մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանութեամբ որոշւեց մրցութային համարների հերթականութիւնը։ Մրցոյթը կը բացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելոյթ կունենայ Ուկրայինայի պատւիրակ Զլատա Ձիւնկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարէն հանդէս կը գայ 15-րդ համարի ներքոյ։ Գրում է «Առաջին ալիք»-ը:

Վիճակահանութիւնից յետոյ Հանրապետութեան հրապարակում կառուցւած տօնական բեմում հանդիսատեսին ներկայացւեց ամանորեայ հեքիաթային միւզիքլ, որի աւարտին «Մանկական Եւրատեսիլի» 16 մասնակիցները վառեցին գլխաւոր տօնածառի լոյսերը։

Այնուհետեւ ելոյթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եւրատեսիլ»-ում յաղթած արտիստները` «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանեանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցօ Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Մարիամ Մամադաշւիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) եւ Մալենան (2021թ., Հայաստան):

Հանդիսատեսը վերյիշեց նաեւ Հայաստանի տարբեր տարիների պատւիրակների երգերը. ելոյթ ունեցան «Արեւիկ» համոյթը, Դալիթա Աւանէսեանը, «Կոմպաս» բենդը, Մոնիկա Աւանէսեանը, Անահիտը եւ Մերին, Միշան, Լեւոնը, Կարինա Իգնատեանը։

Երեկոյի հաղորդավարներն էին 2011 թւականին «Մանկական Եւրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելեանը եւ 2014 թւականին «Եւրատեսիլ»-ում Հայաստանի պատւիրակ Արամ Mp3-ն։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։