«Վիրահայերի միութիւնը» հրաւիրում է բոլորին մասնակցելու աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգէյ Փարաջանովի անւան մրցոյթին, որը տեղի կունենայ յունւարի 9-ին՝ նրա ծննդեան օրը։
«alikonline.ir» - «Վիրահայերի միութիւնը» հրաւիրում է բոլորին մասնակցելու աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգէյ Փարաջանովի անւան մրցոյթին, որը տեղի կունենայ յունւարի 9-ին՝ նրա ծննդեան օրը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:
«Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել նկար կամ կոլաժ, այնուհետեւ նկարահանել նմուշը եւ տեղադրել ֆէյսբուքեան նշւած միջոցառման նկարների համապատասխան բաժնում։
Նկարի համար անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ։ Նկարը տեղադրելիս հարկաւոր է նշել հեղինակի անուն ազգանունը եւ նմուշի անւանումը։ Մրցոյթին մասնակցել ցանկացողները պէտք է ի նկատի ունենան, որ նմուշի նկարը ֆէյսբուքեան միջոցառման էջին չուղարկելու դէպքում մասնակցութիւնը չի թոյլատրւում
Ցանկացողները պէտք է հաշւի առնեն նաեւ, որ մրցութային նկարներն ընդունւում են մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Յաւելեալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +995 595 00 48 84 հեռախօսահամարով»,- յայտնել են միութիւնից։