Հա

Մշակոյթ

10/12/2022 - 12:40

Շերը ներկայ է գտնւել Հայաստանի կողմից «Օսկարի»-ն ներկայացւած «Արշալոյսի լուսաբացը» ֆիլմի յատուկ ցուցադրութեանը

«Օսկար»-ի, «Գրեմմի»-ի, «Ոսկէ գլոբուս»-ի մրցանակակիր, ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր եւ երաժշտական պրոդիւսեր Շերը (Շերլին Սարգսեան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելէսի IPic Westwood թատրոնում ներկայ է գտնւել անիմացիոն-վաւերագրական՝ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի յատուկ ցուցադրութեանը: Ըստ 168.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրութիւնը, համաշխարհային աստղը յաջողութիւն է մաղթել ֆիլմի ընթացքին:

«alikonline.ir» - «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի, «Ոսկէ գլոբուս»-ի մրցանակակիր, ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր եւ երաժշտական պրոդիւսեր Շերը (Շերլին Սարգսեան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելէսի IPic Westwood թատրոնում ներկայ է գտնւել անիմացիոն-վաւերագրական՝ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի յատուկ ցուցադրութեանը: Ըստ 168.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրութիւնը, համաշխարհային աստղը յաջողութիւն է մաղթել ֆիլմի ընթացքին:

Ցուցադրութեանը ներկայ են եղել նաեւ ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակեանն ու ամեիկաբնակ պրոդիւսեր Էրիկ Էսրայէլեանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ֆինանսական աջակցութեամբ նկարահանւած «Աւրորայի լուսաբացը» անիմացիոն-վաւերագրութիւնը Հայաստան-Գերմանիա-Լիտւա համատեղ արտադրութիւն է։ Այն աջակցութիւն է ստացել նաեւ եւրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՒՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպէս մեծամասնական համարտադրող):

Հայաստանից ամերիկեան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխութեանը ներկայացւած ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակեանն է, պրոդիւսերներն են Վարդան Յովհաննիսեան, Քրիստիան Բից, Իւստէ Միխայլինայտէ: Ֆիլմն ստեղծւել է «Զօրեան» ինստիտուտի գիտական աջակցութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան բանաւոր պատմութեան արխիւի հիման վրայ:

Ֆիլմը ներկայացնում է Աւրորա Մարդիգանեանի՝ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրելուց մինչեւ հոլիվուդեան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդեան համր ֆիլմում վերամարմնաւորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանութեան սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց Եղեռնի մասին:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։