Հա

Մշակոյթ

11/12/2022 - 10:05

Sotheby's-ում Յովհաննէս Այւազովսկու կտաւը վաճառւել է 1,729 միլիոն ֆունտով

Օրերս Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում «Հին վարպետների արւեստը» աճուրդում հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Ծովերի ցասումը» (1886թ.) կտաւը վաճառւել է 1,729 միլիոն ֆունտով, որը նախապէս գնահատւել էր  600-800 հազար ֆունտ ստերլինգ։ 

«alikonline.ir» - Օրերս Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում «Հին վարպետների արւեստը» աճուրդում հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Ծովերի ցասումը» (1886թ.) կտաւը վաճառւել է 1,729 միլիոն ֆունտով, որը նախապէս գնահատւել էր  600-800 հազար ֆունտ ստերլինգ։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Artguide.com-ի հաղորդմամբ, աշխատանքը պահւել է Գերմանիայում մասնաւոր հաւաքածուում, իսկ 2007 թւականին վաճառւել էր Լոնդոնի Sotheby's աճուրդում 513,3 հազար ֆունտ ստերլինգով։ Նկարը գտնւում է գերազանց վիճակում։

Դեկտեմբերի 7-ի աճուրդի գլխաւոր լոտը Տիցիանի եւ նրա արհեստանոցի «Վեներան եւ Ադոնիսը» կտաւն էր, որը գնւել է 11,164 միլիոն ֆունտ ստերլինգով:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։