Օրերս Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում «Հին վարպետների արւեստը» աճուրդում հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Ծովերի ցասումը» (1886թ.) կտաւը վաճառւել է 1,729 միլիոն ֆունտով, որը նախապէս գնահատւել էր 600-800 հազար ֆունտ ստերլինգ։
«alikonline.ir» - Օրերս Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում «Հին վարպետների արւեստը» աճուրդում հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Ծովերի ցասումը» (1886թ.) կտաւը վաճառւել է 1,729 միլիոն ֆունտով, որը նախապէս գնահատւել էր 600-800 հազար ֆունտ ստերլինգ։ Տեղեկացնում է Panorama.am-ը:
Artguide.com-ի հաղորդմամբ, աշխատանքը պահւել է Գերմանիայում մասնաւոր հաւաքածուում, իսկ 2007 թւականին վաճառւել էր Լոնդոնի Sotheby's աճուրդում 513,3 հազար ֆունտ ստերլինգով։ Նկարը գտնւում է գերազանց վիճակում։
Դեկտեմբերի 7-ի աճուրդի գլխաւոր լոտը Տիցիանի եւ նրա արհեստանոցի «Վեներան եւ Ադոնիսը» կտաւն էր, որը գնւել է 11,164 միլիոն ֆունտ ստերլինգով: