Գրքի անուն՝ «Փոքրիկ պատմւածքներ»
Հեղինակ՝ Էրւին Աբրահամեան
Լեզու՝ պարսկերէն
(«داستان های کوتاه»، به قلم: اِروین آبراهامیان، پائیز 1401)
Գրքի անուն՝ «Փոքրիկ պատմւածքներ»
Հեղինակ՝ Էրւին Աբրահամեան
Լեզու՝ պարսկերէն
(«داستان های کوتاه»، به قلم: اِروین آبراهامیان، پائیز 1401)
Հրատարակիչ՝ Մարմնա-մտային խանգարումներով երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն:
Մեկենասներ՝ Տէր եւ տկն. Սեւակ Սեդրակեան եւ Լինդա Սեդրակեան-Ղարախանեան:
Գրքոյկը ներառում է 19 կարճ պատմութիւններ: Ծաւալ՝ 34 էջ:
Գրքոյկում կարդում ենք կարճ պատմութիւններ, որոնք գրւել են հեղինակի յուշերի եւ լսածների հիման վրայ: Բոլոր պատմութիւններն էլ ունեն խրատական-դաստիարակչական բնոյթի աւարտ եւ ապացուցում են երիտասարդ հեղինակի լաւատեսութիւնը կեանքի, շրջապատի եւ բարի մարդկանց նկատմամբ:
Էրւինը ծնւել է 1994 թ.-ին Թեհրանում: Նա իր գիրքը նւիրել է թէ՛ իր ծնողներին, եւ թէ՛ մարմնա-մտային խանգարումներով երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնին՝ իր գործունէութեան 25-ամեակի առթիւ, որին փոքր տարիքից անդամակցել է նաեւ ինքը:
Յաջողութիւն ենք մաղթում Էրւինին, իր նախասիրութեան ոլորտում:
Ա.