Հա

Մշակոյթ

17/01/2023 - 10:00

Թուրքական թիմը Արարատ լեռան վրայ Նոյեան տապանն է որոնում

Ստամբուլի տեխնիկական համալսարանի (İTÜ) եւ Իբրահիմ Չեչենի անւան Աղրիի համալսարանի (AİÇÜ) թիմը սկսել է որոնումները Արարատ լեռան վրայ (թուրքերէն՝ Աղրի), որտեղ, ըստ աւանդութեան, գտնւում է Նոյեան տապանը:

«alikonline.ir» - Ստամբուլի տեխնիկական համալսարանի (İTÜ) եւ Իբրահիմ Չեչենի անւան Աղրիի համալսարանի (AİÇÜ) թիմը սկսել է որոնումները Արարատ լեռան վրայ (թուրքերէն՝ Աղրի), որտեղ, ըստ աւանդութեան, գտնւում է Նոյեան տապանը: Տեղեկացնում է News.am-ը:

Թիմի կողմից, որի կազմում են երկրաֆիզիկայի, քիմիայի եւ գէոհնէաբանութեան մասնագէտներ, մեծ թւով հողի նմուշներ եւ ժայռերի բեկորներ են վերցւել եւ ուղարկւել լաբորատորիաներ՝ փորձաքննութեան անցկացման համար:

«Փորձագէտների լաբորատոր հետազօտութիւնները, հաւանաբար, մէկուկէս-երկու ամսից կաւարտւեն։ Այս արդիւնքների հիման վրայ մենք կը սահմանենք ճանապարհային քարտէզ»,- ասել է համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Ֆարուք Քայան, հաղորդում է Hurryiet Daily News-ը:

Գէոդեզիստ-ինժեներ Իլհան Դուրուփինարը յայտնաբերել է աւերակներ, որոնք գրաւել են տեղացի եւ օտարերկրեայ զբօսաշրջիկների։

«Տարածաշրջանը շատ մեծ ներուժ ունի հովհարային զբօսաշրջութեան համար, քանի որ աղբիւրների մեծ մասը ուշադրութիւն է դարձնում Աղրի լեռան եւ նրա շրջակայքի վրայ»,- նշել է Քայան:

Քայան յաւելել է, որ 2018 թւականին Հոնկոնգից մի խումբ հետազօտողներ բարձրացել են Արարատ լեռը։ Նրանք յայտարարել են, որ գտել են քարանձաւ եւ տախտակներ, որոնք, ըստ նրանց, պատկանում են Նոյեան տապանին: Թէեւ գտածօները վիճելի են, նրանք Հոնկոնգում կառուցել են Նոյեան տապանի թանգարան եւ ընդունել են աւելի քան 7 միլիոն այցելուների, բացատրել է նա՝ խօսելով կրօնական զբօսաշրջութեան տեսակէտից իր նպատակի մասին:

Առաջինը եւրոպացիներն են սկսել հետախուզութիւնները այս տարածքում, նշել է Քայան՝ նկատի ունենալով Եոհան Յակոբ Ֆրիդրիխ Վիլհելմ Պարոտին, որը 1829 թւականին բարձրացել է լեռան գագաթը՝ Նոյեան տապանի մնացորդներ փնտրելով:

«Որպէս համալսարան մեր նպատակն է բացայայտել այս ներուժը, այս վայրը վերածել կրօնական զբօսաշրջութեան կենտրոնի եւ աշխուժացնել Աղրիի եւ մեր երկրի տնտեսութիւնը»,- յաւելել է նա:

Կախւած արդիւնքներից, հետազօտութիւնները կը շարունակւեն լեռան աւերակներում, Թելչեքէր եւ Ուզենգիլի գիւղերում, իսկ գարնանը երկու համալսարանների միջեւ նոր հանդիպումներ տեղի կունենան։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։