Հա

Մշակոյթ

17/01/2023 - 13:00

Թուրքիայում յայտնաբերւել է ուրարտական շրջանի գերեզմանոց

Վանի թանգարանի տնօրէն Ֆաթիհ Արաբը եւ տեղի համալսարանի գրականութեան ֆակուլտետի հնէաբանութեան բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆէթ Չաւուշօղլուն տարածաշրջանի պատմական կառոյցների ամրապնդմանն ուղղւած աշխատանքների շրջանակներում հետազօտութիւն են իրականացրել որպէս մշակութային անշարժ ժառանգութիւն գրանցւած Մադավանքի տարածքում։

«alikonline.ir» - Վանի թանգարանի տնօրէն Ֆաթիհ Արաբը եւ տեղի համալսարանի գրականութեան ֆակուլտետի հնէաբանութեան բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆէթ Չաւուշօղլուն տարածաշրջանի պատմական կառոյցների ամրապնդմանն ուղղւած աշխատանքների շրջանակներում հետազօտութիւն են իրականացրել որպէս մշակութային անշարժ ժառանգութիւն գրանցւած Մադավանքի տարածքում։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Աշխատանքների ընթացքում Վանայ լճի ջրի մակարդակի իջնելու հետեւանքով յայտնաբերւել է ուրարատական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սէնյակատիպ հատւած։

Հետազօտողներից Չաւուշօղլուն նշել է, որ ուրարտական շրջանին յատուկ դասական գերեզմանոց է, որտեղ մէջտեղի սենեակը համեմատաբար մեծ է, իսկ յարակից սենեակները փոքր: Գերեզմանի պատի վրայ յայտնաբերւել է 3 բացւածք, որը նախատեսւած է եղել նւէրների համար:

Հնէաբանները նշել են, որ առաջին անգամ են նմանատիպ գերեզմանոց պեղում։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։