ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ` հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակը 2023 թւականին նշելու նպատակով ստեղծւել է յոբելեանական յանձնաժողով եւ հաստատւել դրա անհատական կազմը։
«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ` հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակը 2023 թւականին նշելու նպատակով ստեղծւել է յոբելեանական յանձնաժողով եւ հաստատւել դրա անհատական կազմը։
Ինչպէս «Արմէնպրես»-ը տեղեկացաւ ՀՀ էլեկտրոնային կառավարման տեղեկատւական համակարգից, յանձնաժողովը կը գլխաւորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը։
Յոբելեանական յանձնաժողովը մէկամսեայ ժամկէտում պէտք է մշակի յոբելեանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիւը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետութեան ֆինանսների նախարարութեան հետ:
Արամ Խաչատրեանը ծնւել է 1903թ. յունիսի 6-ին։