Ռեժիսոր Հրանտ Վարդանեանը ֆիլմ է նկարահանել Տիգրան Հեքեքեանի եւ 30-ամեայ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին, որը Հ1-ի եթերում կը ցուցադրւի փետրւարի 24-ին, ժամը 17:30-ին:
«alikonline.ir» - Ռեժիսոր Հրանտ Վարդանեանը ֆիլմ է նկարահանել Տիգրան Հեքեքեանի եւ 30-ամեայ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին, որը Հ1-ի եթերում կը ցուցադրւի փետրւարի 24-ին, ժամը 17:30-ին:
«ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔԵԱՆ… Մարդ-ուսուցիչ, Մարդ-ֆենոմեն… Մարդ՝ գերհզօր ներաշխարհով, շատերի համար անհասկանալի չափերի հասնող սիրով ու նւիրումով, ում հոգում երգ ու սէր կայ, ում մատները կախարդական մեղեդիներ են հիւսում, հիւսում նաեւ ճակատագրեր։
Հայ երեխաների քանի՜ սերունդ է կրթւել մաեստրոյի ձեռքերի շարժումների ներքոյ, նրա կառուցած ազնւութեան կղզեակ-աշխարհում, որ կոչւում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ՝ աշխարհի լաւագոյն մանկական երգչախմբի տիտղոսը վայելող ազգային մեր արժէքը»,- ասւած է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆէյսբուքեան էջում։