Հա

Մշակոյթ

02/03/2023 - 08:20

Գերմանացի նկարչի կնոջ դիմանկարը վաճառւել է 2.8 մլն եւրոյով

Լոնդոնի Christie's աճուրդների տունը երեքշաբթի՝ փետրւարի 28-ին, վաճառքի է հանել գերմանացի գեղանկարիչ եւ քանդակագործ Գէորգ Բազելիցի երկու գործերը։ «Մենք ուրախ ենք երկու գլուխգործոց ներկայացնելու հնարաւորութեան համար»,- dpa տեղեկատւական գործակալութեանն ասել են աճուրդի ներկայացուցիչները, որոնք մասնագիտացած են Երկրորդ համաշխարհային պատերազմին յաջորդած արւեստի գործերում։ Գերմանիայի  ամենաթանկ նկարիչներից մէկի գործերն «արմատական ազդեցութիւն են ունեցել ժամանակակից արւեստի վրայ՝ 1950-ական թւականներից յետոյ», ընդգծել են Christie's-ում։

«alikonline.ir» - Լոնդոնի Christie's աճուրդների տունը երեքշաբթի՝ փետրւարի 28-ին, վաճառքի է հանել գերմանացի գեղանկարիչ եւ քանդակագործ Գէորգ Բազելիցի երկու գործերը։ «Մենք ուրախ ենք երկու գլուխգործոց ներկայացնելու հնարաւորութեան համար»,- dpa տեղեկատւական գործակալութեանն ասել են աճուրդի ներկայացուցիչները, որոնք մասնագիտացած են Երկրորդ համաշխարհային պատերազմին յաջորդած արւեստի գործերում։ Գերմանիայի  ամենաթանկ նկարիչներից մէկի գործերն «արմատական ազդեցութիւն են ունեցել ժամանակակից արւեստի վրայ՝ 1950-ական թւականներից յետոյ», ընդգծել են Christie's-ում։ Գրում է Tert.am-ը:

Լոտերից մէկը «Էլկէ I»-ն է (1975թ.), որտեղ նկարիչը պատկերել է իր կնոջը։ Շրջւած կոմպոզիցիան Բազելիցի ֆիրմային ոճի նմուշ է։ Կտաւն աճուրդում վաճառւել է 2.5 մլն ֆունտ սթեռլինգով (աւելի քան 2.8 մլն եւրօ), տեղեկացրել է Christie's-ը։ Յիշեցնենք, որ աճուրդում սակարկութիւնների ժամանակ նշւած գնին աւելանում են նաեւ հարկը եւ վաճառողի հոնորարը։

Աճուրդում վաճառւել է նաեւ Frau Paganismus փայտէ քանդակը (1994թ.)։ Այդ արձանի վրայ, որն աւելի քան երկու մետր բարձրութիւն ունի, եւ որի դէմքն ու կուրծքը ներկւած են կարմիր գոյնով, քանդակագործն աշխատել է Ներքին Սաքսոնիայի Դերնեբուրգէ քաղաքի իր ստուդիայում, որտեղ նրա տրամադրութեան տակ ընդարձակ շինութիւններ կային։ Բազելիցի այս աշխատանքը փետրւարի 28-ին աճուրդում վաճառւել է 3 մլն 800 հազար ֆունտ սթեռլինգով (աւելի քան 4 մլն 320 հազար եւրօ), տեղեկացրել է Christie's-ը։

Աճուրդից առաջ՝ փետրւարի 22-ից, գերմանացի գեղանկարչի երկու գործերը կարելի էր դիտել Լոնդոնում։ Իսկ Բազելիցի արւեստին աւելի հանգամանալիօրէն կարելի էր ծանօթանալ ցուցահանդէսներից մէկում՝ նւիրւած նկարչի 85-ամեակին, օրինակ՝ Բեռլինի ժամանակակից գեղեցիկ արւեստների պատկերասրահում (CFA) կամ վիեննական Ալբերտինում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։