Հա

Մշակոյթ

04/03/2023 - 12:45

«Այւազովսկին հայ է». «Մետրոպոլիտէն»-ը փոխել է ծովանկարչի կտաւին կից արած գրութիւնը

Նիւ Եօրքի «Մետրոպոլիտէն» թանգարանը մէկ ամսւայ ընթացքում երկրորդ անգամ փոխել է նկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Նաւը լուսնի լոյսի տակ» կտաւին կից արւած գրութիւնը։

«alikonline.ir» - Նիւ Եօրքի «Մետրոպոլիտէն» թանգարանը մէկ ամսւայ ընթացքում երկրորդ անգամ փոխել է նկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Նաւը լուսնի լոյսի տակ» կտաւին կից արւած գրութիւնը։ Այս տեղեկութիւնը յայտնւել է պատկերասրահի կայքի պաշտօնական կայքում։ Գրում է Panorama.am-ը:

Նկարին կից գրւած է. «Հայ, ծնւել է Ռուսական կայսրութիւնում (այժմ՝ Ուկրայինա)»։ Այւազովսկին ծնւել է Ղրիմում։

Թանգարանը մատնանշել է ծովանկարչի հայկական ծագումը։ «Ովկիանոսի հանդէպ արւեստագէտի մտերմութիւնը սկսւել է իր հայրենիքից՝ Ղրիմի Սեւծովեան Ֆեոդոսիա նաւահանգստից, այն ժամանակ՝ Ռուսական կայսրութեան կազմում, իսկ այժմ՝ Ուկրայինայում»,- ասւում է կտաւի նկարագրութեան մէջ։

2021 թւականի դեկտեմբերին պատկերասրահի ինտերնետային էջում նրա հաւաքածուում ցուցադրւած նկարի վերաբերեալ ոչ մի ծանօթագրութիւն չի եղել, իսկ Այւազովսկին ներկայացւած էր որպէս ռուս նկարիչ։ Այնուամենայնիւ, 2023-ի փետրւարին Մետրոպոլիտէն արւեստի թանգարանը գրութիւն աւելացրեց՝ Այւազովսկուն ներկայացնելով որպէս ուկրաինացի նկարիչ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։