Հա

Մշակոյթ

06/03/2023 - 13:40

Տաղանդաւոր երիտասարդ Շարիս Մելքոմ Աբգարն արւեստասէր հանրութեանն է ներկայացրել իր անհատական «Պարտք» ցուցահանդէսը՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Խ. Արզումանեան ցուցասրահում

Հինգշաբթի, մարտի 2-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացւել է իրանահայ երիտասարդ արւեստասէր Շարիս Մելքոմ Աբգարի անհատական ցուցահանդէսը: Այս մասին տեղեկանում ենք Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակից:

«alikonline.ir» - Հինգշաբթի, մարտի 2-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացւել է իրանահայ երիտասարդ գեղանկարիչ Շարիս Մելքոմ Աբգարի անհատական ցուցահանդէսը: Այս մասին տեղեկանում ենք Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակից:

Ցուցահանդէսի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար տաղանդաւոր երիտասարդը խորհրդակցութիւններ է անցկացրել Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան հետ, որի արդիւնքում որոշել է ցուցահանդէսն անցկացնել հէնց նոյն կազմակերպութեան «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:

Բացման հանդիսութիւնը կայացել է մարզաւանի «Մաջնունեան» սրահում, որին ներկայ են եղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Աւետարանական եկեղեցու հովիւներ, հոգեւոր հայրեր, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ազգային հաստատութիւնների, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներ, միութիւնների եւ մարմինների ներկայացուցիչներ եւ հիւրեր։

Ծրագիրը մեկնարկել է Անգինէ Մելքոմ Աբգարի միջոցով «Աղօթք»-ի ընթերցմամբ, այնուհետեւ Ս․ Գրիգոր Նարեկացի Մատեան ողբերգութեան ընթերցումը, որից յետոյ հիւրերին ողջունել է ցուցահանդէսի ստեղծագործութիւնների հեղինակ Շարիս Մելքոմ Աբգարն՝ ներկայացնելով ցուցահանդէսի անցկացման նպատակները:

Տաղանդաւոր երիտասարդուհին ողջունելով հիւրերին ներկայացրել 1915 թւականին Ցեղասպանութիւնից փրկւած իր տատիկի մասին յիշողութիւններ: Յիշողութիւններ, որոնց Շարիսի տատիկը գրի է առել, որոնք հետագայում յանձնել իր փոքր ծոռնուհուն:

Նա, այնուհետեւ իր խօսքերում յոյս է յայտնել,  որ Հայաստանը, Արցախը եւ սփիւռքահայութիւնը արժանի կը դառնան խաղաղ ապրելու կեանքի  իրաւունքին:

2020 թ.-ի պատերազմի ընթացքին Շարիսը կոտրել է երկարամեայ լռութիւնը եւ հրատարակել է իր «վերջին փրկւածը» գիրքը, որի հիման վրայ էլ կազմել է անհատական վերջին ցուցահանդէսը։

Ծրագրի ընթացքին ասմունքային կատարում է ներկայացել երիտասարդ շնորհաշատ թատերական գործիչ Էրւին Գալստեանը, արտասանելով Շարիս Աբգարի հեղինակած «Ամի» գրքից։

Միջոցառման աւարտին ելոյթ է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Այնուհետեւ ներկաները «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում դիտել են Շարիս Մելքոմ Աբգարի բազմաբնոյթ գեղանկարչութիւններն ու խեցեգործութիւնները։

Նշենք, որ ցուցահանդէսը շարունակւել է մինչեւ ուրբաթ՝ մարտի 3-ը, այն աշխատելու է նաեւ ուրբաթ, մարտի 10-ը, ժամը 11։00-ից 23։00-ը։

 

Յարակից լուրեր

  • Արամ Մանուկեանի ծննդեան 144-ամեակին նւիրւած ցուցահանդէս Ստեփանակերտում
    Արամ Մանուկեանի ծննդեան 144-ամեակին նւիրւած ցուցահանդէս Ստեփանակերտում

    Արամ Մանուկեանի  ծննդեան 144-ամեակի առթիւ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում ցուցահանդէս է կազմակերպւել ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան մշակութային ժառանգութեան եւ ժողովրդական արհեստների բաժնի կողմից:

  • Ստեփանակերտում ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ է կազմակերպւել
    Ստեփանակերտում ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ է կազմակերպւել

    Մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում Արցախի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աշխատակազմի Նախազօրակոչային պատրաստութեան եւ արտադպրոցական ծրագրերի վարչութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի եւ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջեւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ է կազմակերպւել` նւիրւած կանանց միամսեակին:

  • Իրանական կիրառական արւեստի ցուցադրութիւն Կապանում
    Իրանական կիրառական արւեստի ցուցադրութիւն Կապանում

    Կապանի մշակոյթի կենտրոնի երկրորդ յարկի նախասրահում մարտի 17-ին բացւեց Իսլամական արւեստի Թաւրիզի համալսարանի ուսանողների եւ արւեստագէտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէսը:

  • «Արցախի երկինքը». մրցոյթ-ցուցահանդէս
    «Արցախի երկինքը». մրցոյթ-ցուցահանդէս

    Հինգշաբթի, մարտի 2-ին Ստեփանակերտի պատկերասրահում Գրիգորի Գաբրիէլեանցի անւան հիմնադրամի կողմից կազմակերպւել է մանկական գունանկարների մրցոյթ-ցուցահանդէս:

  • Էրբիլում անցկացւել է ՀՀ-ում բնակւող քուրդ, եզդի, ասորի ազգային փոքրամասնութիւնների վերաբերեալ արխիւային փաստաթղթերի ցուցահանդէս
    Էրբիլում անցկացւել է ՀՀ-ում բնակւող քուրդ, եզդի, ասորի ազգային փոքրամասնութիւնների վերաբերեալ արխիւային փաստաթղթերի ցուցահանդէս

    Էրբիլում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան պաշտօնական բացման երկրորդ տարեդարձի կապակցութեամբ գլխաւոր հիւպատոսութիւնը փետրւարի 26-ին, Իրաքեան Քուրդիստանի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութեան հետ համատեղ, մշակոյթի նախարարութեան գլխաւոր սրահում կազմակերպել էր ՀՀ-ում բնակւող քուրդ, եզդի եւ ասորի ազգային փոքրամասնութիւնների մասին շուրջ 70 պատմական լուսանկարների եւ արխիւային փաստաթղթերի ցուցահանդէս, որի պաշտօնական բացումին նախորդել է հայատառ քրդական ձեռագրերի, հայատառ քրդերեն տպագիր գրքերի մասին Մատենադարանի գիտաշխատող Գոռ Երանեանի ելոյթ-պրեզենտացիան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։